Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Փնտրվում են կանանց իրավունքների զանազան պաշտպանները, կնամեծար միջազգային կառույցները․ Ու՞ր եք՝ կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ

Ներքաղաքական

Այսօրվա խառը երկուշաբթիի մեջ ուշ նկատեցի Ազգային Ժողովում Թագուհի Թովմասյանի նկատմամբ քպ-ական պատգամավորի խայտառակ պահվածքի մասին լուրը։

Այն, որ նրանց ճնշող մեծամասնությունը ոչմիբան է, վաղուց էր հայտնի։ Գիտեինք նաեւ նրանց անբարոյականության եւ սրիկայությունների մասին։

Սակայն, խոստովանեմ, որ նրանց դեգրադացիային եւ դեհումանիզացիային հաջողվում է նորանոր, առավել մութ եւ խորը խորշեր ընկնել:

Դրանցից ոչ սպասելիք կա, ոչ հույս՝ անգամ տարրական մակարդակներում։ Վերջիվերջո, բումերանգի կանոնը գործում է՝ երբեմն ուշացումներով, բայց միշտ հասցեական։

Հարցս այլ հասցեատերեր ունի։

Փնտրվում են կանանց իրավունքների զանազան պաշտպանները, կնամեծար միջազգային կառույցները, տիկին դեսպանները եւ դեսպան տիկինները, պառլամենտարիզմի լապտերիկներն ու գրանտասեր պլանկտոնը։

Թագուհին ուժեղ է, միայն իրեն հայտնի գնով կանցնի հերթական փտախտի վրայով եւ կշարունակի իր ճանապարհը:

Իսկ դուք ու՞ր եք, կեղծ ֆեմինիստներ ու վարձու գենդերիստներ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ