Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս չեն փոխվի ու այդ ժամանակ արդյունքը ևս չի ուշանա. Տիկնիզյան

Սպորտ

Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմաների:

«Ինքնազգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ խաղալը հսկայական փորձ էր։ Արդյունքը բացասական էր, բայց կարծում եմ՝ այդ խաղի մասին պետք է մոռանանք։ Վերլուծել ենք կատարվածը։

Վաղը մեր երկրի ու հավաքականի համար անչափ կարևոր խաղ կլինի։ Պատասխանատվություն ենք զգում։ Վստահ ենք, որ կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին։

Վերլուծել ենք մեր հաջորդ մրցակցին, բայց այստեղ խոսելը դրա մասին կոռեկտ չի լինի։ Մեր մեջ կմնա, թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ենք գտել մրցակցից։

Պորտուգալիայի դեմ խաղում նույնպես դրական կողմեր կային, հատկապես միջին ու ցածր գոտիներում պաշտպանվելիս։ Իհարկե, նաև շատ թերություններ կային։ Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս չեն փոխվի ու նույն մարդու հետ կաշխատենք նվազագույնը մեկ տարի։ Վստահ եմ, որ այդ դեպքում արդյունքները միանշանակ կգան։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, որոնք ստադիոնում աջակցում էին մեզ։ Ռոնալդուն կուռք է, և սարսափելի չէ, որ որոշ երկրպագուներ նրան ծափահարել են։ Չեմ քննադատում նրանց»,- ասել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ