Մեծ աշխատանքի դեպքում կարող ենք հաղթել Իռլանդիայի հավաքականի. Մելիքյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին.
«Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներն իրենց ոճով ու խաղամակարդակով տարբեր են։ Իռլանդիան նույնպես մեզ համար ուժեղ թիմ է, բայց հաղթելն իրատեսական է։ Մեծ աշխատանքի դեպքում կարող է ստացվել։ Դժվարություններ կլինեն, լուրջ մրցակից է, բայց Պորտուգալիա չէ։ Չեմ էլ կարող ասել նաև, որ միջին մակարդակի թիմ է։
Երկու թիմերն էլ հավասար պայմաններում են, քանի որ նույն օրն ենք խաղացել։ Մենք առավելություն չունենք։ Մեր առավելությունը երկրպագուներն են։ Ֆուտբոլիստները նույնպես զգացին աջակցություն։ Հավատացեք մեզ, ու ամեն ինչ լավ կլինի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին ու ժամը 20:00-ին։


