Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Իրեն «հալածված» համարող Տեր Արամը դեմ չէ Ալիեւին պատմել վանքի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներքաղաքական

Պարզվում է՝ ՏԵՐ ԱՐԱՄ քահանա ԱՍԱՏՐՅԱՆԸ ոչ միայն խնդիր չունի բացել վանքի դռները թշնամու առաջ, այլ հենց ինքն է պատրաստ հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այո՛, ճիշտ կարդացիք։ «Եթե անգամ Ալիեւը գա, ասի այս վանքի պատմությունը պատմի, ես պետք է պատմեի…», - այս մասին հայտարարել է Տեր Արամը՝ կիրակնօրյա պատարագի քարոզի ժամանակ:

Փաստորեն, սույն հոգեւորականը ոչ միայն անհասկանալի թելերով իրեն կապել է հակաեկեղեցական մոտեցումներ ունեցող օրվա իշխանության հետ, այժմ էլ, կարծես, մի նոր դուռ է բացում հայ-ադրբեջական քիրվայության: Տպավորություն է, թե սույն հոգեւորականի համար ոչ միայն ազգային շահը, այլեւ մարդկային բարոյական չափանիշները նույնպես դարձել են անիմաստ։

Ինչպե՞ս կարելի է, հատկապես այս օրերին, երբ Արցախը զրկված է իր հոգեւոր հենարանից, երբ հայկական խաչքարերը աղավաղվում են ու ջնջվում Ադրբեջանի կողմից, խոսել Ալիեւին հայկական վանք հրավիրելու մասին։ Ավելին՝ պատմել նրան այդ վանքի հայկական պատմությունը։ Ո՞ւմ համար։ Նրա՞, ով ձեռագիր է ոչնչացրել, գերեզմանաքար ավերել, եկեղեցու վրա մզկիթ կառուցել։ Վանքերը էժան ներկայացման տեղ չեն, պետք չէ դիվանագիտական խամաճիկություն անել բեմից։ Իսկ հոգեւորականը, եթե չգիտի ում է ծառայում՝ Աստծո՞ւն, թե՞ օրվա իշխանությանն, ապա գոնե պետք է լռի:

Դիտեք տեսանյութը՝

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ