Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Փորձում է թվերը նվազեցնել, որպեսզի ստեղծի տպավորություն, թե ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը. Վարդանյան

Ներքաղաքական

Արցախի անկախության օրվան նվիրված ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքի մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Իշխանական մամուլը գրում է, որ Ձեր հանրահավաքները գնալով ավելի սակավամարդ են դառնում։ Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված այս տենդենցը:

— Սա հերթական մանիպուլյացիան է։ Մեր հավաքներին միշտ գալիս են հազարավոր մարդիկ։ Իշխանական մամուլը դիտավորյալ փորձում է թվերը նվազեցնել, որպեսզի ստեղծի այն տպավորությունը, թե ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը։

Օրինակ, եթե իրականում հրապարակում հավաքվել է հինգ հազար մարդ, նրանք կարող են գրել, որ եղել է միայն մի քանի հարյուր։ Կամ հակառակը՝ եթե լինում է ավելի փոքր հավաք, նրանք ներկայացնում են այն իբրեւ ձախողում։ Սա սովորական քարոզչական տեխնիկա է, որն օգտագործվում է հասարակության վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու համար։

— Բայց չէ՞ որ մարդիկ իրենք տեսնում են իրական պատկերը…

— Իհարկե, հրապարակում ներկա գտնվողները տեսնում են, որ մարդիկ շատ են։ Սակայն, խնդիրը միայն ներկաները չեն։ Խնդիրն այն է, թե ինչ պատկերացում է ձեւավորվում այն մարդկանց մոտ, ովքեր ֆիզիկապես ներկա չեն եղել։ Եթե նրանք միայն կարդում են իշխանական մամուլը, ապա կարող է ստեղծվել կեղծ պատկերացում, թե ընդդիմադիր շարժումները չունեն ժողովրդական աջակցություն։

Այդ պատճառով մենք միշտ փորձում ենք ցույց տալ իրականությունը՝ լուսանկարներով, տեսագրություններով, հեռարձակումներով։ Մեր նպատակն է կեղծ թվաբանությանը հակադրել իրական պատկերը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ