Սկանդալ. Ադրբեջանական համայնքի ղեկավարը փորձում է «Եդինայա Ռոսսիա»-ի ցուցակով դառնալ պատգամավոր
ՄիջազգայինՌուսական տեղեկատվական աղբյուրներում նոր սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ թեեւ ռուս-ադրբեջաական հարաբերությունները շարունակում են հետեւողականորեն սրվել, սակայն այս ֆոնին` Ռուսաստանում ադրբեջանական դիասպորի ներկայացուցիչները շարունակում են դիրքերն ամրացնել: Այդ թվում` Իվանովոյի մարզում ազերիների ղեկավարը պատգամավորի թեկնածու է առաջադրվել, եւ, որ ամենասկանդալայինն է, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության ցուցակով:
Ըստ փորձագետի. «2025 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Իվանովոյի մարզի քաղաքային ընտրություններում քվեարկությունը: «Եդինայա Ռոսսիա»-ի ցուցակում ներառված է ոմն Մամեդով Ասիֆ Աբիլֆատ Օղլի... Ճի՞շտ եմ հասկանում, որ մեկ շաբաթ անց Իվանովոյի և Իվանովոյի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը կընտրվի խորհրդարան։ Սա՝ չնայած պաշտոնական Ադրբեջանի հակառուսական դիրքորոշմանը...»:
Ընդ որում, աղբյուրն ուշադրություն է դարձնում, որ սույն թեկնածում ռուսերենին տիրապետում է միջինից բավականին ցածր մակարդակով, իսկ Իլհամ Ալիևի կայքում տեղադրված էՄամեդով «Ասիֆ Աբիլֆատ Օղլիի հարգարժան նամակը»։
Ու շատ պարզ հարց է առաջանում` «Ո՞վ է նրան մղել «Միացյալ Ռուսաստան»-ի ցուցակի անցողիկ մասը։ ԵՎ Ի՞ՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ»։
Այն դեպքում, երբ, աղբյուրի համոզմամբ, եթե իրավապահ մարմինները ստուգեն Մամեդով Ասիֆ Աբիլֆատ օղլիի եկամտի աղբյուրները, հանգիստ կկարողանան հայտնաբերել միջոցներ Ադրբեջանից: Իսկ դա բոլոր հիմքերը տալիս է, որ նրան որպես օտարերկրյա գործակալ ճանաչե։ ՄԻնչդեռ ՌԴ գործող օրենսդրությունն արգելում է օտարերկրյա գործակալներին ընտրվել բոլոր մակարդակների ընտրություններում։
Տես նաեւ https://t.me/iravunk/57436
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
