Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին

Հայ արվեստագետները կարոտով են հիշում Սովետը

Մշակութային

Մի խոսույթ կա՝ «Մինչեւ չգա վերջինը, չի հիշվի առաջինը»: Այդպես է եւ մեր իրականության մեջ: Շատ արտիստնեեր, դերասաններ, քաղաքական գործիչներ եւ, պարզպես, սովորական քաղաքացիներ կարոտով են հիշում Խորհրդային միության բարքերն ու կանոնները: Կարծես, մի ոսկեդար էր, որն ապրածների եւ ժամանակաշրջանը տեսածների լավագույն տարիներն էին:

Ցավոք, այսօրվա սերունդը չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացրել Խորհրդային միությունը՝ իր խիստ, երբեմն թելադրող օրենքներով: Սակայն, այդ «խիստ»-ը հարաբերական էր: Այդ բառի տակ կար ազատություն, հարգանք, կարգուկանոն: Չկար երիտասարդության մեջ թմրանյութերի այսչափ տարածում, որոնք հիմա է, չկար պոպուլիզմ ու բարձրագոչ խոսքեր՝ «մենք ազատ ենք, ինչ կուզենք կանենք», որը երբեմն անցնում է բարոյականության սահմանը: Այդ միտքն անգամ բերում է հասարակության խեղաթյուրման:

«Իրավունք»-ի տաղավարում շատ մշակույթային գործիչներ են ափսոսանքով հետահայացք գցել դեպի Սովետական տարիները, որոնցից մի քանիսի մտքերը ներկայացնում ենք ստորեւ:

«ԿՅԱՆՔԸ ԲԵՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵՆՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»


Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  խոսելով ներկայիս բարքերի մասին՝ ասում է. «Լսում ենք, թե ինչպես են դպրոցներում թմրանյութերը լցվել, դրա համար ծխախոտի վրա էլ չեմ զարմանում: Սարսափելի բան եմ ասում՝ աղջիկ երեխան թմրանյութ է տարածում եւ օգտագործում: Կյանքը բերում է նրան, որ պետք է աղոթենք Սովետական արժեքների համար: Ես ժամանակին դեմ եմ եղել նույն Սովետին, դեռ երիտասարդ ժամանակ դեմոկրատիա էինք ուզում՝ չհասկանալով այդ ամենն ինչ է իրենից ներկայացնում: Ես հիմա դրան «Դեմոնա Կրատիա» եմ անվանում: Այդ «դեմոնիզմը» մտցրին մարդկանց մեջ՝ խաբելով, շոու անելով եւ վատ արժեքներ առաջ բերելով: Դա գլոբալիստների, սատանիստների արժեքներ էին: Պիտի մի քիչ ապրեինք, որ հասկանայինք ու երանի տայինք Սովետին: Արժեզրկվեց ամեն բան: Հիմա փոշմանում ու գնահատում ենք: Հատուկ արեցին այս ամենն ու մեզ սովորեցրին, որ չզարմանանք թմրանյութերի վրա եւ այլն»:

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՎԵԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ»

Нет описания фото.

Իսկ դերասան, հաղորդավար ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ անդրադարձել է ինքնությանըч նկատելով, որ այն իսկապես կորցնում ենք:

«Ինքնությունը կորցնում ենք՝ դա փաստ է։ Ու, ցավոք, դժվար է լինելու վերականգնելը, որովհետեւ մենք սկսեցինք ամաչել ավանդապաշտ լինելուց, մաքուր հայերենով խոսելուց, մաքուր հայերեն երգելուց։ Դարձանք չգիտեմ ինչ։ Սովետական ժամանակահատվածում ավելի ինքնություն ունեինք, քան անկախ լինելու ժամանակ, որովհետեւ ղեկավարները, ի դեմս Կարեն Դեմիրճյանի, հայ էին»,- նշում է դերասանը։

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԱՐԺԵՒՈՐՎՈՒՄ ԷԻՆ»


Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հիշում է, որ դեռ 90-ականներին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը հացադուլ էր անում, կար բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը եւ էլի անուններ, որոնց հետեւից ժողովուրդը գնում էր:

«Նրանց կողքին լինելը պատիվ էր, քանի որ այդ մարդիկ Սովետական միության օրոք արժեւորվում էին: Այսօր արժեզրկվել է ե՛ւ մտավորականը, ե՛ւ արվեստագետը: Այսինքն՝ արժեզրկում են մարդկանց եւ հետո, այսօր այնքան շատ են խոսում, ու բոլորն են խոսում, որ արդեն խոսքն էլ է արժեզրկվում: Այն ժամանակ այդպես չէր: Այսքան հարթակներ չկային, որ խոսեիր, ձայնդ լսելի լիներ, եւ հետեւաբար խոսում էին մարդիկ, ովքեր պիտի խոսեին: Սակայն, այսօր բոլորը կարծիք են հայտնում, խոսում, ամեն ինչից հասկանում են, «մասնագետ» են: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ շատ արվեստագետների անունից ասեմ, որ կխոսեին, եթե իմանային, որ իրենց խոսքը ինչ-որ մի չափով հիմա էլ մի բանի օգուտ կբերեր», - ընդգծում է ժողովրդական արտիստը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ