ԱԱ-2026. Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարներ
ՍպորտԱշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարներ։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Գոգա Կիկաչեիշվիլին։ Նրան եզրերում կօգնեն Դավիդ Ախվլեդիանին եւ Դավիթ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գեորգի Կրուաշվիլին։ VAR-ի մրցավարներն են հոլանդացիներ Դենիս Հիգլերը եւ Ռիչարդ Մարտենսը։
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝