ՀՀ օրհներգը երգող հայ պատանին` Ռոնալդուի և Պորտուգալիայի ՖՖ սոցցանցերի էջերում(տեսանյութ)
Սպորտ
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։
Խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ պատանու և Ռոնալդուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։
Այս դրվագը անարձագանք չմնաց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից։
Լուսանկարին կից գրված է․ «Այո՛, իսկապես նա է»։
Ռոնալդուն եւս իր սոցցանցերում անդրադարձել է հայ տղային, տեղադրելով տեսանյութ, որում պատանին ոգեւորությամբ երգում էր ՀՀ օրհներգն ու վայելում աշխարհահռչակ ֆուտբոլիստի ներկայությունը։