Հուսամ` շուտով կուրախացնենք բոլորին. Սպերցյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է Պորտուգալիայի դեմ Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղը:
«Իհարկե, սպասում էինք, որ շատ դժվար է լինելու: Տանը կրկին այսքան շատ գոլ բաց թողնելը վատ է, նույնիսկ այն պարագայում, երբ մրցակիցը Պորտուգալիան է: Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում:
Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության և լավ մթնոլորտի համար: Վերակառուցման փուլում ենք, հուսամ` շուտով կուրախացնենք բոլորին»,- ասել է «Կրասնոդարի» 25-ամյա ավագը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝