Սևիկյանը` Պորտուգալիայի հավաքականից կրած պարտության մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է ազգային թիմի խոշոր հաշվով պարտության (0:5) մասին Պորտուգալիայից 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում։
«Պորտուգալիան, իմ կարծիքով, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Նրանք բարձրակարգ խաղացողներ են՝ համաշխարհային մակարդակի։ Ակնկալում էինք նրանցից մեծ վարպետություն և բարձրորակ խաղ։ Փորձեցինք դիմակայել, բայց այնքան էլ չստացվեց։ Հաջորդ անգամ կշտկենք մեր սխալները և ավելի հաջող կխաղանք։
Մենք ծրագրեր ունեինք, դաշտում փորձարկել ենք տարբեր մարտավարություններ։ Փորձել ենք չեզոքացնել նրանց։ Որոշ բաներ ստացվեցին, որոշները՝ ոչ։ Պարտությունները հենց դրա համար են, որ դրանցից դասեր քաղենք։ Պետք է շարունակենք աշխատել՝ առաջընթաց գրանցելու համար», — Սևիկյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ի թղթակից Վալենտինա Սիվկովիչը։