Լիմանի ուղղությամբ ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն (Քարտեզ)
ՄիջազգայինԼիմանի ուղղությամբ ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն։ Այն է, ռուս գրավել են Շանդրիգոլովո բնակավայրի հարավային մասը։
Հարավային մաս ասվածն այս դեպքում հարաբերական իմաստ ունի, քանի որ հյւսիսային մասում, եթե դեռ կան ուկրաինական ուժեր, դրանք երեք կողմից սեղմված եւ հարձակվող ռուսների, եւ չորրորդ կողմից` գետի միջեւ:
Շանդրիգոլովոն կարեւոր է նրանով, որ այն գրավելով, ռուսները դուրս են գալիս, ավելի կոնկրետ` արդեն դուրս են եկել Նովոսյոլովկա եւ Դրոբիշեւո բնակավայրերի անմիջական մատույցներ: Գրավելով այդ բնակավայրերից յուրաքանչկուրը, ռուսները կփակեն Լիման տանող հիմնական ուղիները` երկաթուղային եւ մայրուղային:
Լիմանն այլ ճակապարհներ էլ ունի: Սակայն դրանք անցնումե Սեւերնիյ Դոնեց գետով, եւ դրանց «կտրելը» ռուսների համար դժվար խնդիր չէ: Հաշվի առնելով, որ խոսքը ոչ միայն Լիմանի, այլ նաեւ Սեւերսկի ողջ գոտու մասին է, որոնց մատակարարումները հիմնականում կախված են Նովոսյոլովկա, ապա Դրոբիշեւո բնակավայրերով անցնող ճանապարհներով, խնդիրը, որը մաքսիմալ չափով սրվեց Շանդրիգոլովոյի կորստով, ուկրաինական ուժերի համար իրոք չափազանց լուրջ է:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk