Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ. Օվերչուկ
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա, որ նրանց ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում»,-ասել է Օվերչուկն Արևելյան տնտեսական ֆորումում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ռիսկեր Ռուսաստանի համար՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը 99 տարի ժամկետով Միացյալ Նահանգներին փոխանցելու հետ
