Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». «Զանգ ընկերոջը»` Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու պատճառով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան երկկողմ համաձայնագրի երաշխավոր Դոնալդ Թրամփը Փաշինյանի եւ Ալիեւի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե այսուհետ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ են ունենալու։ «Եթե խնդիր լինի, զանգեք ինձ», հատկապես Փաշինյանին առաջարկեց նա` հույսեր արթնացնելով, որ «տիրություն է անելու» Հայաստանին, եւ Փաշինյանն էլ, երբ ուզենա, կարող է կապվել նրա հետ։

Որոշ տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը: Բողոքի մյուս կետն էլ ադրբեջանական բանակը զինելու հայտարարություններն են։
Ասում են, որ ԱՄՆ-ում Փաշինյանը պահանջել է, որ գոնե մինչեւ մեր ընտրություններ Ալիեւը չկիրառի «միջանցք» բառը, սակայն Թրամփն էլ այդ օրը Փաշինյանի ներկայությամբ առնվազն երեք անգամ «կորիդոր»՝ միջանցք տերմինն օգտագործեց: Այնպես որ՝ մախաթը պարկում թաքցնել չի հաջողվելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ