«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Փաստ». ՀԷՑ-ում լարված իրավիճակ է ստեղծվել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀԷՑ-ում բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, օրերս խորհրդակցություն է անցկացվել «նորերով», որտեղ մեծ դժգոհություն է հայտնվել ՀԾԿՀ-ի գործողություններից: Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը խլելու գործընթաց նախաձեռնելուց առաջ իշխանությունները լիարժեք չեն էլ պատկերացրել, թե ինչպիսի բարդագույն տնտեսական և տեխնիկական համակարգ են կառավարելու, և մտածել են, որ բյուջետային հիմնարկների պես մի քանի թիվ +/- կանեն ու, ոնց էլ լինի, մի լուրջ բան կգտնեն:

Բայց շատ կարճ ժամանակում պարզվել է, որ ամեն ինչ այդքան էլ պարզունակ ու հեշտ չէ: Նախ՝ ինչ «թվային հոդվածի» մեջ փորձում են խորանալ, պարզվում է, որ այդ թվերը հաստատված են ՀԾԿՀ-ի կողմից` առանձին մեթոդոլոգիայով, քանի որ օրենսդրությամբ այդպես էլ սահմանված է: Ավելին, այդ ամենի տրամաբանությունը հասկանալու համար պահանջվում է խոր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների փորձ։

Մյուս կողմից՝ փորձ է արվել ստանալ ՀԾԿՀ մասնագետների աջակցությունը, սակայն իրավական կազուս է առաջացել. հանձնաժողովի աշխատակիցների ներգրավումը փաստացի կասկածի տակ է դնում կառավարչի նշանակման ինստիտուտը։ Հանձնաժողովը օրենսդրությամբ լիազորված է իրականացնել մոնիթորինգ և ստուգումներ, ու եթե նույն կառույցը սկսի նաև օժանդակել կառավարմանը, ստացվում է օրենսդրական հակասություն։

Հավելենք, որ վերջին օրերին իրականացված ստուգումները ՀԷՑում լուրջ խախտումներ չեն հայտնաբերել։ Սա էլ ավելի է սրել ներքին հարաբերությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամանակավոր կառավարչի պաշտոնավարման ավարտին ակնկալվում է պատրաստել եզրակացություն, որը պարզապես կարտացոլի քաղաքական պատվերը՝ անկախ նրանից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը։

Իսկ ի սկզբանե ներկայացված «կառավարման ճգնաժամի» հիմնավորումը մինչ օրս մնում է անպատասխան. ոչ ոք չի հստակեցրել, թե ճգնաժամը որ օղակում է եղել, և արդյոք այն իրականում գոյություն ուներ։ Մասնագետները համոզված են, որ այդ պատասխանն այդպես էլ չի տրվի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ