«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Փաստ». Ռուսաստանի համբերության բաժակը լցվե՞լ է

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մենք անդրադարձել էինք այն հարցին,որ օրերս Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատարները։ Հղում տալով մասնագետների խոսքին՝ հավելել էինք, որ, նրանց կարծիքով, սա պարզապես մի ընկերության դեմ քայլ չէ, այլ ուղղակի հարված է Հայաստանի տնտեսության ամենազգայուն կետին։

Այս թեման վերջին օրերին ոչ միայն հայաստանյան, այլև ռուսաստանյան մեդիահարթակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ի մասնավորի, «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Հայաստանի գյուղմթերքի արտահանման հիմնական հոսքը կանգ է առել։ Պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի սահմանին օրեր շարունակ կանգնած են հարյուրավոր հայկական բեռնատարներ, մեծ մասը՝ «Սպայկա» ընկերությանը պատկանող։ «Ռուսաստանը ցուցադրաբար փակել է հայկական ագրոարտահանման խողովակը. սահմանին ավելի քան հարյուր բեռնատար է կանգնած առանց որևէ բացատրության», – նշված է հրապարակման մեջ։

Հոդվածում շեշտվում է, որ հենց «Սպայկան» է առանցքային դեր խաղում Հայաստանի գյուղատնտեսության մեջ։ Ընկերությունը ապահովում է մրգի ու բանջարեղենի արտահանման մինչև 70 տոկոսը, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունը պարզապես առանձին բիզնես չէ, այլ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարը։ «Եթե կանգ են առնում թեկուզ միայն «Սպայկայի» մեքենաները, դա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի տնտեսությունը կորցնում է իր գյուղատնտեսական հիմքը», – գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պարբերականը ընդգծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե իրավիճակը սովորական է. «Երևանը շարունակում է ասել, որ որևէ պաշտոնական դժգոհություն Մոսկվայից չկա, սակայն հենց բեռնատարների կանգնեցված լինելը ավելի խոսուն է, քան ցանկացած հայտարարություն. Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համբերությունը Հայաստանի երկակի քաղաքականության հանդեպ սպառվում է»։

Նշվում է, որ դեռ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիել յանը զգուշացրել էր՝ հարյուրավոր հայկական բեռնատարներ վերադարձվել են սահմանից։ Սակայն կառավարությունը փորձել էր իրավիճակը քողարկել։ «Նրանք հայտարարում էին, թե բոլոր մատակարարումները ընթանում են ըստ ծրագրի, բայց ներկա ճգնաժամի ծավալը ցույց տվեց իրականությունը. ամեն օր ավելանում է կանգնեցված մեքենաների թիվը, իսկ պաշտոնյաների հայտարարությունները վերածվում են ֆարսի»,-գրում է պարբերականը։

Հոդվածում բերվում են նաև թվեր. միայն այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել ավելի քան 103 հազար տոննա միրգ ու բանջարեղեն՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։ Նշվում է նաև, որ ծաղկի արտահանումը նույնպես գրեթե կրկնապատկվել է։ Այսինքն, հայկական տնտեսությունը բառացիորեն կախված է ռուսական շուկայից։

Հրապարակման հեղինակները ընդգծում են նաև քաղաքական ենթատեքստը. «Սահմանային ճգնաժամը համընկավ Փաշինյանի և Ալիևի՝ վաշինգտոնյան այցի հետ, որտեղ նրանք ամերիկյան հովանու ներքո ստորագրեցին մի շարք համաձայնություններ, որոնք ներկայացվեցին որպես «պատմական»։ Իրականում սա ընկալվեց որպես բացահայտ դավաճանություն։ Երկու թշնամիներ, որոնք միավորված են Ռուսաստանի հանդեպ թշնամանքով, ցույց տվեցին, որ պատրաստ են շարժվել ամերիկյան շահերի ուղղությամբ»։

Պարբերականը եզրակացնում է. «Պատասխանը երկար սպասել չտվեց՝ այն համեստ է, բայց առավելագույնս կոշտ։ Հայկական ֆուռերը կանգնած են սահմանին, իսկ Երևանում սկսում են հասկանալ, որ երկու աթոռի վրա նստելու փորձի դիմաց ստիպված են լինելու վճարել սեփական տնտեսությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/57365 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ