«Զվարթնոց» օդանավակայանում 28-ամյա օտարերկրացու են ձերբակալել
ՔրեականՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին չվերթի ժամանումից հետո բաժին են տարել և ձերբակալել 28-ամյա օտարերկրացու, որը 2023 թվականի հոկտեմբերի 23-ից ՌԴ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կոռուպցիայի և կաշառք տալու փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
