Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Արսեն Թորոսյանը «երկար չի ձգի»

Ներքաղաքական

Որպես Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նորանշանակ նախարար` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ առաջին շփումը լրագրողների հետ չստացվեց: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած նրա ճեպազրույցն ավարտվեց սպառնալիքով: Վերջինս, բորբոքված հարցերի տարափից, նախ մուննաթ եկավ. «Ունա՞կ եք լսելու, թե՞ չէ, երբ հարց եք տալիս, թույլ տվեք մինչեւ վերջ պատասխանեմ, թե չէ, չեմ անի ընդհանրապես»: Իսկ երբ լրագրողները հորդորեցին չսպառնալ, հակադարձեց. «Կսպառնամ… դուք էլ էդ տոնով չխոսեք։ Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց եւ հեռացավ։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպը մեծ հրճվանքով են ընդունել թե՛ խորհրդարանական նախկին գործընկերները, թե՛ նախարարության նոր գործընկերները, բոլորը միաբերան պնդում են. «Երկար չի ձգի այս պաշտոնում եւս»:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ