Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ալիեւն ու Նիկոլն ընդդեմ Սովետի

Վերլուծություն

Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձրագոչ հայտարարում էր, թե  Ռուսաստանը գենետիկորեն օկուպանտ երկիր է, օկուպացրել է ոչ միայն Ուկրաինան, այլեւ` Ադրբեջանը, ապտակը չուշացավ, ընդ որում՝ ոչ թե ՌԴ-ից, այլեւ Չինաստանից։

Ըստ մամուլում լայնորեն տարածված աղբյուրների` Իլհամ Ալիեւի այցը Չինաստան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը, սկսվել է սկանդալով: Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել նրա ելույթը, քանի դեռ վերջինս հրապարակավ ներողություն չի խնդրել Խորհրդային Միությանը զրպարտելու համար:

«Մենք հիշում ենք, թե ինչ դեր խաղաց ԽՍՀՄ-ը եւ անձամբ ընկերներ Ստալինը, Բրեժնեւը եւ Գրոմիկոն՝ ռազմատենչ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակում: Այդ պատճառով մենք չենք հանդուրժի քարանձավային հակակոմունիստ մեր երկրում, հատկապես այսպիսի օրերին»,- ասել է կոմսոմոլի տեղական բջջի ղեկավար Չան Կայշին։

Ալիեւը հրաժարվել է պատասխանել ուսանողների հարցերին, եւ այդ ժամանակ երիտասարդները սկսել են կատարել «Մերձմոսկովյան երեկոներ» եւ «Մոսկվա-Պեկին» երգերը։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է շարունակել ելույթը, սակայն գիտակցելով իր ձգտումների ապարդյուն լինելը՝ լքել է համալսարանը։

«Ժենմին ժիբաո» թերթի տեղեկություններով՝ Ալիեւը բողոքել է Չինաստանի ԱԳՆ-ում ուսանողների գործողություններից, սակայն գերատեսչությունում Ադրբեջանի ղեկավարին անմիջապես ասել են, որ «Չինաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները սովոր են իրերն իրենց անուններով կոչել»:

ԻՆՉՊԵՍ Է ԸՆԿԱԼՎՈՒՄ ՀԱԿԱՍՈՎԵՏԱԿԱՆ ԱԼԻԵՎԸ

Ըստ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանի` այս պատմությունը շատ ճշգրիտ արտացոլում է, թե ինչպես է ընկալվում հակասովետական Ալիեւը՝ միջազգային երիտասարդության եւ մտավոր շրջանակների կողմից՝ անվստահությամբ, հեգնանքով եւ առանց հարգանքի։

«Իսկ հիմա հիշենք ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները. 2015թ. մարտի 27-ին հենց նույն Պեկինի համալսարանում ելույթ ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքը ուսանողները լսեցին հարգանքով, իսկ համալսարանի ղեկավարությունը նրան շնորհեց Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչումը։ Դա ոչ միայն անձի, այլեւ Հայաստանի դերի միջազգային քաղաքականության մեջ բարձր գնահատականն էր… Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հիմնված էր հավասարակշռության, դիվանագիտության եւ պետականության նկատմամբ հարգանքի վրա։ Տարբերությունն ակնհայտ է. մեկը դառնում է ծաղրի առարկա, իսկ մյուսը ստանում է ակադեմիական եւ քաղաքական աշխարհի հարգանքը», - ընդգծում է նա։

ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՍՈՒՄ Է ԻՐ ՀՈՐ ԴԵՄ

Հատկանշական է, որ ալիեւյան հակասովետական հայտարարություններին գրեթե զուգահեռ՝ նույն գործին էր լծվել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նկատում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, տպավորություն է, որ այդ երկուսն առավոտյան արթնանում են եւ նույն կենտրոնից ստանում հրահանգներ:

«Այդ կենտրոնն իրենց ասում է` այսօր խոսում եք Սովետի դեմ։ Ընդ որում՝ Ալիեւն այս դեպքում խոսում է իր հոր դեմ, որը Սովետի կարկառուն պետական գործիչներից մեկն էր: Եվ եթե Ալիեւը խոսումէ իր հոր դեմ, ապա Նիկոլը խոսում է իր ազգի դեմ: Ստացվում է, որ ինչ-որ մեկը հրահանգ է տալիս», - ընդգծում է Բաբուխանյանը։

Նրա գնահատմամբ՝ նույնպիսի տպավորություն է, երբ Նիկոլ Փաշինյանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զուգահեռ սկսում են խոսել եկեղեցու դեմ:

«Նիկոլը, Մոլդավիայի այդ աղջիկը (հասկանալի էլ չէ՝ աղջիկ է, թե տրանսգենդեր) եւ Զելենսկին միաժամանակ խոսում են եկեղեցու դեմ։ Տպավորությունն այնպիսին է, որ հետխորհրդային տարբեր երկրներում տարբեր ճանապարհներով իշխանության բերվածներին զանգում են նույն կենտրոնից, եւ սրանք սկսում են հիմարություններ դուրս տալ: Իհարկե, Ալիեւը քիչ թե շատ ինքնուրույն է հասել այդ աթոռին՝ իր հոր հանգամանքն օգտագործելով: Իսկ Նիկոլին, Մոլդովացի այդ աղջկան, Զելենսկիին, պարզապես, բերել ու դրել են այդ աթոռներին ամերիկացիները», - կարծում է Բաբուխանյանը:

 «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգողը վստահ է՝ մինչեւ չլինեն երկրի ղեկավարության մեջ ազգային մտածողություն ունեցող էլիտաներ, բացարձակապես հնարավոր չի լինի այս երկրները դուրս հանել առկա խամաճիկային իրավիճակից, որը կոչում են՝ իբրեւ սուվերեն պետություններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված