2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.2% -ով:
Տնտեսություն2025թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում:
Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2025թ. օգոստոսին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.8% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.4% նվազումով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանավար 1.2% և 4.1%-ով: 2025թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 383.2 դրամ, ինչը 1.3%-ով ցածր է 2024թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):