Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Սպառողի անկյունՆոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը՝
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00 Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայր, Լճաշենի արարողությունների սրահ և սեփականատեր Արմենակ Համբարձումյան,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի և Աթաբեկյան փողոցներ, Օրջոնիկիձեի փողոցի թիվ 2-ից 72, Մյասնիկյան փողոցի թիվ 58-ից 118, Հակոբջանյան փողոցի թիվ 1-ից 46 առանձնատներ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

