«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկան նուրբ լարերի վրա խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում. Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Իրավական
«Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ։
Վարդան Ղուկասյանի անունից լիազորված եմ հրապարակային անելու սույն հայտարարությունը՝
վեց և ավել ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանն, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի հիմքով, գտնվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն բանտում։
Որպես կանոն, վարչական կալանքը տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ։ Վարդան Ղուկասյանը պահվում է բանտային ռեժիմով, զրկված է արևի լույսից և օրական մինչև մեկ ժամ զբոսանքի հնարավորությունից։ Սա հաշվեհարդար է ընդամենը վարչական կալանք կրող մարդու նկատմամբ և հավասարազոր է տոտալ խոշտանգման։
ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպերով ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։
Ավելին, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի ուժով երաշխավորվում է ազատության իրավունքը և պահանջում է, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ուժով արգելվում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա և ավել վարչական կալանքը հակասում է ինչպես ԱՄՆ ներպետական օրենքների, այնպես էլ ԱՄՆ ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։
Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ոչ միայն հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին, այլ նաև հանդիսանում է դաժան և անմարդկային վերաբերմունքի դրսևորում։
Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա է ակնհայտ ու իրական վտանգ։
Վերոգրյալով պայմանավորված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Նախաձեռնվում է իրավական գործընթաց՝ վարչական և քրեական վարույթներով, ուղղված ԱՄՆ լիազոր պետական մարմինների դեմ, մինչև Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքների լիարժեք վերականգնումը։ Նախաձեռնվող վարույթների վերաբերյալ պարբերաբար հանրությունը կիրազեկվի»,- գրել է Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ Լևոն Բաղդասարյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ