ԱՄՆ նախագահի որդի Էրիկ Թրամփը միլիարդատեր է դարձել կրիպտոընկերության հաջողության շնորհիվ. Forbes
ՄիջազգայինԱՄՆ նախագահի որդի, 41-ամյա Էրիկ Թրամփը միլիարդատեր է դարձել՝ իր բաժնետոմսերի կտրուկ աճից հետո American Bitcoin կրիպտոարժույթի մայնինգի ընկերությունում։ Forbes-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին ընկերության արժեթղթերի թռիչքաձև աճը Էրիկ Թրամփի բաժնեմասը հասցրել է մոտ 950 միլիոն դոլարի։
Էրիկ Թրամփը ընկերության համահիմնադիրն է և ռազմավարության տնօրենը։ Վերջին օրերին նա չի բացառել, որ ապագայում կարող է իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ նշելով, որ իրեն գրավում է թե՛ քաղաքականությունը, թե՛ ֆինանսների ոլորտը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
