ԱԱ-2026. Հայաստան-Պորտուգալիա խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը հայտնի է
ՍպորտՀայաստան - Պորտուգալիա աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբի առաջին տուրի խաղը կսպասարկի Էնթոնի Թեյլորի գլխավորած անգլիական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Թեյլորին եզրերից կօգնեն Գարի Բեսուիքն ու Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, VAR համակարգի վրա էլ կաշխատեն Սթյուարթ Էտվելը և Պետեր Բենքսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝