Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

Վերաքննիչ դատարանը մերժեց «Ավտոբուսի գործով» վճռի դեմ դատախազության բողոքը

Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները։ Առաջին ատյանի դատական ակտը մնաց անփոփոխ։

Առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։

Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանքի ձևով և, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։

Հիշեցնեմ նաև, որ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ