Բանկային քարտի վրա տոմսի առկայությունն այսուհետ կարելի է ստուգել
ՀասարակությունՏրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը:
Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առաջիկայում նաև հնարավոր կլինի ստուգել քարտի մնացորդը Telcell տերմինալներով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
