Ե՞րբ Երևան կժամանի Պորտուգալիայի հավաքականը և որտեղ կհանգրվանի
Սպորտ
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։
Պորտուգալական պատվիրակության ինքնաթիռը Լիսաբոնից կմեկնի սեպտեմբերի 4-ին՝ կեսօրին, և նախատեսվում է, որ այն Երևան կժամանի տեղական ժամանակով ժամը 23։30-ին։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը կտեղավորվեն «Seven Visions Dvin» հյուրանոցում, որտեղ ևս կստեղծվի աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12։00-ին, Պորտուգալիայի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի նախախաղային մամուլի ասուլիս, որից հետո թիմի մարզումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, 18։00-ին։