Աշակերտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ մատիտի պատճառով
ՌԴ Սանկտ Պետերբուրգում երրորդ դասարանի աշակերտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ սուր մատիտի պատճառով։ Այս մասին հայտնել է «Mash на Мойке» տելեգրամյան ալիքը։
Աղբյուրիտվյալներով՝ համադասարանցին որոշել է կատակ անել տղայի հետ։ Նա մատիտը դրել է աթոռին, որի վրա նստել է տղան։
Վնասվածք ստացած երեխան տեղափոխվել է հիվանդանոց՝ ուղիղ աղիքի պատռվածքով և պերիտոնիտով։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝