Գիշերը թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկել Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը
24News-ի տեղեկությունների համաձայն, այս գիշեր ոստիկանները թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ-ական նախկին սոցապնախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:
Ընդ որում, ըստ մեր տեղեկատվության, ոստիկանների գործողության ժամանակ նա եղել է ընկերոջ հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայում՝ 01WM808 պետհամարանիշներով: Ձերբակալության ժամանակ, ըստ մեր աղբյուրի, ընկերոջը հաջողվել է փախուստի դիմել, իսկ ՔՊ-ականի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանության Էջմիածնի բաժին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
