«Հրապարակ». Իշխանության սրտի դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որն օգոստոսի 2-ին մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը եւ մերժում է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, դատախազի հետ տանդեմ կազմած, 2023 թվականին է նշանակվել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
Իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում՝ 24 թ. տարեվերջի դրությամբ Մելիքսեթյանն արդեն ունեցել է 6 անշարժ գույք։ Արմինե Մելիքսեթյանը նաեւ բազմազավակ մայր է` 4 երեխա ունի: Նրան բնութագրելիս գործընկերներն ասում են` «ճաշ եփող կնիկը»:
Մենք փորձեցինք կապվել Հովհաննիսյանի հետ, որ ճշտենք` իր հանգամա՞նքն է ստիպում կնոջը՝ իշխանամետ որոշումներ կայացնել եւ հոգեւորականի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդմանը մասնակից դառնալ, սակայն մեզ ասացին, որ տեղում չէ։
Արմինե Մելիքսեթյանը, հիշեցնենք, ժամանակին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
