Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նի հա­մար (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=321891&l=am), ի­հար­կե, լուրջ խնդիր է դառ­նում նաեւ այն մթնո­լոր­տը, ո­րը տի­րում է իր եր­կու ա­ռանց­քա­յին դաշ­նա­կից­նե­րի՝ Թուր­քիա­յի եւ Իսրայելի մի­ջեւ: Ու այն, որ խոս­քը թանձ­րա­ցող մթնո­լոր­տի մա­սին է, ո­րը կա­րող է ա­մեն պահ պայ­թել, հաս­կա­նում են բո­լո­րը, թեեւ դա վա­ղուց էր հա­սու­նա­ցել:

­Նե­թան­յա­հու­ի` Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին խո­սե­լը, ի­հար­կե, ներ­կա­յիս թուրք-իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման եւս մեկ օ­րի­նակ է: Հաս­կա­նա­լի է, Նե­թան­յա­հու­ի այդ մեկ, ձե­ւա­կա­ն տեսք ու­նե­ցող հայ­տա­րա­րութ­յամբ բան չի փոխ­վում: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Ցե­ղաս­պա­նությ­ան ճա­նաչ­ման հար­ցը Իս­րա­յե­լում «տա­բու» էր, հստակ «կար­միր գիծ», ո­րի մա­սին իս­րա­յել­յան եւ ոչ մի վար­չա­պետ, ան­կախ այդ պա­հին Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, չի խո­սել: Իսկ ա­հա Նե­թան­յա­հուն այդ «կար­միր գիծն» ան­ցավ, եւ ան­կախ այն բա­նից, թե ինչ չա­փով, մեկ է, այդ փաս­տը շատ լուրջ ազ­դակ է թուրք-իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յու­նների վատ­թա­րաց­ման մա­սին:

Ա­ռա­վել եւս, որ Թուր­քիան եւս չհա­պա­ղեց նոր սրա­ցու­մը՝ հայ­տա­րա­րե­լով, թե դա­դա­րեց­նում է բո­լոր առեւտ­րա­յին եւ տն­տե­սա­կան կա­պե­րը Թել Ա­վի­վի հետ, փա­կել է իր օ­դա­յին տա­րած­քը իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րի հա­մար եւ­ ար­գե­լել թուր­քա­կան նա­վե­րի մուտ­քը իս­րա­յե­լա­կան նա­վա­հան­գիստ­ներ: Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն Թուր­քիան մեկ տա­րի ա­ռաջ եւս ա­րեց, ո­րը սա­կայն այդ­պես էլ կյան­քի չկոչ­վեց: Այս հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յունն էլ, հաս­կա­նա­լի է, իս­լա­մա­կան աշ­խար­հում եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Ի­րա­նում թեր­հա­վա­տութ­յուն, ան­գամ՝ ծաղր ա­ռա­ջաց­րեց: Չ­նա­յած դրան, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով Ան­կա­րա­յի նման քայ­լը ոչ միայն դի­վա­նա­գի­տա­կան ​​դե­մար­շի տպա­վո­րութ­յուն է թող­նում, այլեւ ռազ­մա­վա­րա­կան ճեղք­ման պատ­րաս­տա­կա­մութ­յան ցու­ցադ­րութ­յուն, ո­րի հետ­եւանք­նե­րը ան­խու­սա­փե­լիո­րեն կար­տա­ցոլ­վեն ոչ միայն Մեր­ձա­վոր Ար­եւել­քում: Ու ընդ­հան­րա­կան տրա­մա­բա­նութ­յու­նը սա է. երբ Իս­րա­յելն ու Թուր­քիան փո­խա­դար­ձա­բար հա­սել են «կար­միր գծե­րը» անց­նե­լու եւ ի­րար հան­դեպ դի­վա­նա­գի­տա­կան դե­մարշնե­րի ա­ստի­ճա­նի, ա­պա հենց դա է այն խոր­քա­յին ազ­դա­կը, որ կող­մե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, մեղմ ա­սած, ինչ-որ բան այն չէ:

­Մի կող­մից, Ան­կա­րան պարզ հաս­կա­նում է, որ այն «բեզպ­րի­դե­լա­կան» կուր­սը, ո­րը Թել Ա­վի­վը վա­րում է Գա­զա­յում եւ Սի­րիա­յում, ծանր հար­ված է իս­լա­մա­կան աշ­խար­հի ա­ռաջ­նոր­դութ­յան հայտ ներ­կա­յաց­նող Թուր­քիա­յի կշռին: Գու­մա­րած, Իս­րա­յե­լի դեմ հա­ջող պա­տե­րազ­մի մեջ մտած Ի­րա­նի դիր­քե­րը նույն՝ հա­մաշ­խար­հա­յին իս­լա­մի ա­ռաջ­նոր­դութ­յան հա­մար պայ­քա­րում դար­ձել են չա­փա­զանց շա­հե­կան:

­Բայց դա խնդրի միայն մեկ կողմն է: Իս­րա­յե­լի այդ գոր­ծո­ղութ­յու­նն­երը դար­ձել են Թուր­քիա­յի հա­մար բա­ցա­հայտ սպառ­նա­լիք, եւ ե­թե նաեւ հե­ղի­նա­կա­յին կո­րուստ­ներ ու­նե­նա, ա­պա այդ սպառ­նա­լի­քը բազ­մա­պատկ­վում է: Եվ այդ ֆո­նին, Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դա­դա­րեց­նելն այս պա­հին շատ ա­վե­լի ռեալ տեսք է ստա­նում, քան մեկ տա­րի ա­ռաջ էր:

Ա­հա այս ֆո­նին չմո­ռա­նանք, որ Վա­շինգ­տո­նը, ո­րը ա­վան­դա­բար ա­ջակ­ցում է Թել Ա­վի­վին, ար­դեն այդ ա­ջակ­ցութ­յան հար­ցում հա­սել է «Մեծ Իս­րա­յել» քա­ղա­քա­կա­նութ­յան բա­ցա­հայտ քա­րոզ­չութ­յան մա­կար­դա­կի: Իսկ ներ­կա մի շարք դե­տալ­ներ հու­շում են, որ բա­ցի քա­րոզ­չութ­յու­նից, կան նաեւ գործ­նա­կան քայ­լեր: Սի­րիա­յում այս պա­հին ծայ­րա­հեղ ակ­տի­վա­ցել են իս­րա­յե­լա­մետ դրուզ­նե­րին ինք­նա­վա­րութ­յան տա­նող գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րը լիո­վին տե­ղա­վոր­վում է Իս­րա­յե­լի «Դավ­թի մի­ջան­ցքի» տրա­մա­բա­նութ­յան մեջ: Մ­յուս կող­մից, չա­փա­զանց ու­շագ­րավ ի­րա­դար­ձութ­յուն­ներ են տե­ղի ու­նե­նում Ի­րա­քում: Այն է, ԱՄՆ-ն, ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, զոր­քե­րը հա­նում է Ի­րա­քից, բայց ան­մի­ջա­պես էլ տե­ղա­փո­խե­լով Ի­րաք: Պա­րա­դոքս չէ. հա­նում է Ի­րա­քի հա­րա­վա­յին գո­տուց՝ տե­ղա­փո­խե­լով նույն­պես Ի­րաք հան­դի­սա­ցող քրդաբ­նակ հյու­սի­սա­յին գո­տի: Ընդ ո­րում, ոչ թե ի­րա­նա­կան, այլ՝ սի­րիա­կան Քուր­դիս­տա­նի հա­րա­կից հատ­ված­ներ: Կարճ ա­սած, ե­թե սի­րիա­կան Քուր­դիս­տա­նում կա­րիք զգաց­վի, ա­մե­րի­կա­ցի­նե­րը ժա­մեր անց տե­ղում կլի­նեն: Գու­մա­րած դրան «Դավ­թի մի­ջանց­քի» թե­ման, եւ շատ ա­վե­լի պարզ է ուր­վագծ­վում Թուր­քիա­յի հա­մար ա­մե­նա­մեծ մղձա­վան­ջը՝ Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը՝ Ան­կա­րա­յին հղված պա­հան­ջա­տի­րութ­յամբ հան­դերձ:

­Կարճ ա­սած, թեեւ Թուր­քիան ՆԱՏՕ-ի ան­դամ է, բայց այն վե­րա­բեր­մուն­քը, որն ու­նի Թ­րամ­փը ՆԱՏՕ-ի հան­դեպ, հու­շում է, որ աշ­խար­հում ի­րոք շատ բան է փոխ­վել: Ըստ այդմ, երբ Թուր­քիա­յի 81 նա­հանգ­նե­րում սկսում են ա­պաս­տա­րան­ներ, ա­վե­լի ստույգ՝ ռմբա­պաս­տա­րան­ներ կա­ռու­ցել՝ առն­վազն 21 օր­վա հա­մար կեն­սա­պա­հով­ման հաշ­վարկ­նե­րով, ա­պա պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ին­չի՞ հա­մար, ո՞ւմ դեմ է դա, Ան­կա­րան մասշ­տա­բա­յին հար­ված­նե­րի՞ է սպա­սում, ու­մի՞ց: Գու­մա­րենք այն բա­ցա­հայտ շա­հագրգռ­վա­ծութ­յու­նը, ո­րով Էր­դո­ղա­նը հան­դի­պում ու­նե­ցավ Պու­տի­նի հետ ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում, ու հան­դիպ­ման շատ ման­րա­մաս­ներ այդ­պես էլ մնա­ցին չմեկ­նա­բա­նված:

Ա­մեն դեպ­քում, Սի­րիա­յի հար­ցե­րով ԱՄՆ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Թոմ Բա­րաքն օ­րերս հայ­տա­րա­րեց. «Իս­րա­յելն այլեւս չի ճա­նա­չում Սայքս-­Պի­կո սահ­ման­նե­րը եւ կգ­նա ուր ու­զում է, երբ ու­զում է»: Իսկ սա, ըստ նաեւ ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի, մեկ բան է նշա­նա­կում՝ «Լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ­նե­րի սկիզբ եւ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տա­կան ​​փուլ»:

Ի­րա­քում եւս լուրջ մտա­հո­գութ­յու­ններ կան. Ալ-Ի­րա­քիան օ­րերս հայտ­նեց, որ Ի­րա­քի աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը հրա­հանգ է ու­ղար­կել բո­լոր պե­տա­կան ​​​​մար­մին­նե­րին՝ սննդի եւ բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րի մեծ պա­շար­ներ ստեղ­ծե­լու հա­մար: Նաեւ, թե՝ Ի­րա­քի անվ­տան­գութ­յան կա­ռույց­նե­րի աղբ­յու­րը հայտ­նել է՝ Բաղ­դա­դը վեր­ջին տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում անվ­տան­գութ­յան ո­լոր­տում ա­մե­նա­լար­ված եւ վ­տան­գա­վոր օ­րերն է ապ­րում:

Այս­պի­սով, ակն­հայ­տո­րեն ինչ-որ բան խոր­քե­րում ե­ռում է, եւ կա­րող է ուր որ է պայ­թել:

Այս գոր­ծըն­թաց­նե­րը հատ­կա­պես զգա­յուն են Ադր­բե­ջա­նի հա­մար. Ան­կա­րա­յի եւ Թել Ա­վի­վի միջեւ բաց հա­կա­մար­տութ­յան պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նի մանեւ­րե­լու տա­րած­քը զգա­լիո­րեն նե­ղա­նում է. խա­ղա­ցող­նե­րից մե­կին ա­ջակ­ցե­լը կնշա­նա­կի սրել մյու­սի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը։ Ի­րա­վի­ճա­կի մեկ այլ կողմ է «Մեծ Թու­րան» ստեղ­ծե­լու Թուր­քիա­յի ռազ­մա­վա­րութ­յան հնա­րա­վոր թու­լա­ցու­մը։ Իս­րա­յե­լի հետ բա­խու­մը վտան­գում է զգա­լի ռե­սուրս­ներ շե­ղել Ան­կա­րա­յի եր­կա­րա­ժամ­կետ ին­տեգ­րա­ցիոն ծրագ­րե­րից Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Շատ թյուր­քա­լե­զու պե­տութ­յուն­նե­րի հա­մար, ո­րոնք Թուր­քիան դի­տար­կում էին որ­պես ծան­րութ­յան կենտ­րոն, սա կլի­նի ազ­դան­շան, որ Ան­կա­րան ստիպ­ված է անց­նել ա­վե­լի ցա­վոտ մար­տահ­րա­վեր­նե­րի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/57243 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված