Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով

ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԶՐՈ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ

Միջազգային

Օ­գոս­տո­սի 31-ին Միր­զո­յան Ա­րա­րա­տը, ՇՀԿ գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, ու­րախ-զվարթ Պա­կիս­տա­նի փոխ­վար­չա­պետ եւ­ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մո­համ­մադ Ի­շաք Դա­րի հետ ստո­րագ­րեց Հա­յաս­տա­նի եւ Պա­կիս­տա­նի միջեւ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տե­լու մա­սին հա­մա­տեղ կոմ­յու­նի­կե։

Ըստ այդ փաս­տաթղ­թի, եր­կու երկր­նե­րը ձգտում են զար­գաց­նել բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ՝ ՄԱԿ կա­նո­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան՝ նե­րառ­յալ ինք­նիշ­խա­նութ­յան ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան փո­խա­դարձ հարգ­ման, ագ­րե­սիա­յի բա­ցառ­ման, միմ­յանց ներ­քին գոր­ծե­րին չմի­ջամ­տե­լու, հա­վա­սա­րութ­յան, փոխ­շա­հա­վե­տութ­յան եւ խա­ղաղ գո­յակ­ցութ­յան սկզբունք­նե­րի հի­ման վրա։ Միայն թե Ա­րո­յի ու­րա­խութ­յու­նը կարճ տե­ւեց…

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ

­Հաս­կա­նա­լի է, Ա­լիեւն ու Փա­շին­յա­նը մի գլուխ հայ­տա­րա­րում են, թե խա­ղա­ղութ­յուն են հաս­տա­տել: Պա­կիս­տանն էլ, որ­պես Ադր­բե­ջա­նի հա­վա­տա­րիմ գոր­ծըն­կեր, ար­դեն կա­րող էր ի­րեն թույլ տալ՝ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­ներ հաս­տա­տել: Միայն թե դեռ այդ փաս­տաթղ­թի թա­նա­քը չչո­րա­ցած, այդ նույն Պա­կիս­տանն ար­գե­լա­փա­կեց Հա­յաս­տա­նի մուտ­քը ՇՀԿ:

Ա­վե­լի ճիշտ, այս սխե­ման էր. Հնդ­կաս­տանն ար­գե­լա­փա­կեց Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցութ­յան ճա­նա­պար­հը, Պա­կիս­տանն էլ, ի պա­տաս­խան` Հա­յաս­տա­նի­նը: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ի՞նչ կապ ու­նի Հա­յաս­տա­նը Հնդ­կաս­տա­նի ա­րարք­նե­րի հետ, որ պետք է այդ պատ­ճա­ռով տու­ժի: Ա­ռա­վել եւս, երբ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը «խա­ղա­ղութ­յուն են հաս­տա­տել», ինչ­պես որ ա­մեն քայ­լի պնդում են Նի­կոլն ու Ա­լիե­ւը, դրան ա­վե­լի ցայ­տուն տեսք տա­լու հա­մար Ան­նան ու Մեհ­րի­բա­նը հա­մար­յա ի­րար գրկած նկար­ներ են տա­րա­ծում: Ու մեկ էլ, խնդրեմ. բա­վա­կան է Հնդ­կաս­տանն Ադր­բե­ջա­նին մի թե­թեւ հար­ված տար, որ Պա­կիս­տա­նը միան­գա­մից պա­տաս­խան հար­վածն ուղ­ղեր Հա­յաս­տան­ին. սա էլ ձեր հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յու­նը»:

Ե­թե միայն Պա­կիս­տա­նը լի­ներ, է­լի ո­չինչ: Ա­մե­նագլ­խա­վո­րը. ան­ձամբ Ա­լիե­ւը ի ցույց դրեց, որ այն «խա­ղա­ղութ­յունն» ու մյուս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել Վա­շինգ­տո­նում, ծա­ռա­յում են բա­ցա­ռա­պես ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րին, ինչ­քան էլ որ դրա տակ չքնաղ բա­ցատ­րութ­յուն­ներ է դնում Նի­կո­լը: Հեյ­դա­րո­վի­չը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» շու­տով կդառ­նա «Մի­ջին մի­ջանց­քի», ինչ­պես նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի եւս մեկ կար­եւոր հատ­ված: Նաեւ՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը օ­գուտ կբե­րի Ադր­բե­ջա­նի բո­լոր մոտ եւ հե­ռա­վոր հար­եւան­նե­րին»: Ու շատ պարզ հարց է ծա­գում՝ բա ո՞ւր մնաց «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վա­ծը: Ա­վե­լի կոնկրետ, Ա­լիե­ւը շատ պարզ ցցեց՝ ինչ ա­նուն էլ որ դրան տան, այն, ին­չի մա­սին պայ­մա­նա­վոր­վել են Վա­շինգ­տո­նում, ոչ այլ ինչ է, քան «Զան­գե­զու­րի մի­ջանցք»՝ այդ բա­ռի թուրք-ա­զե­րիա­կան պատ­կե­րա­ցում­նե­րով: Այն է՝ դա պետք է դառ­նա «Մի­ջին մի­ջանց­քի» մա­ս: Իսկ «Մի­ջին մի­ջանցք» աս­վածն ըն­դա­մե­նը «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» գլո­բալ հաս­կա­ցութ­յան գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րումն է: Ու երբ այդ ա­մենն աս­վում է Նի­կո­լի ներ­կա­յութ­յամբ, ով, չմո­ռա­նանք, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ձեւա­կեր­պու­մը գնա­հա­տում էր տա­րած­քա­յին նկրտում Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, ա­պա նո­րից ու նո­րից նույն հարցն է ա­ռաջ գա­լիս՝ իսկ ո՞ւմ օգ­տին էր նա գոր­ծում Վա­շինգ­տո­նում, երբ հեր­թա­կան կա­պի­տուլ­յա­ցիոն փաս­տա­թուղթն էր ստո­րագ­րում՝ «խա­ղա­ղութ­յուն ենք հաս­տա­տում» սո­վո­րա­կան կեղ­ծի­քի տակ:

­Պատ­կերն այն աս­տի­ճան ցայ­տուն եւ խայ­տա­ռակ էր, որ Նի­կո­լին այլ բան չէր մնում, քան ինչ-որ կերպ ար­ձա­գան­քե­լը: Թե՝ «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի կող­մից օգ­տա­գործ­վող բա­ռա­պա­շա­րը մեր կող­մից չի ըն­կալ­վում այն տրա­մա­բա­նութ­յան մեջ, ո­րը մենք հա­մա­ձայ­նեց­րել ենք Վա­շինգ­տո­նում, մա­նա­վանդ, որ այդ հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում, Հա­յաս­տանն ու ԱՄՆ-ն կի­րա­կա­նաց­նեն հա­ղոր­դակ­ցութ­յան ներդ­րու­մայն ծրա­գի­րը, ո­րը կոչ­վում է «Թ­րամ­փի ու­ղի՝ հա­նուն մի­ջազ­գա­յին խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման»: Այս ծրա­գի­րը բխում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծից, ո­րի վե­րա­բեր­յալ Հա­յաս­տա­նը եւ ԱՄՆ -ն ս­տո­րագ­րե­ցին երկ­կողմ հու­շա­գիր՝ այդ նա­խա­գի­ծը զար­գաց­նե­լու եւ ներդ­րում­ներ ա­նե­լու ուղ­ղութ­յամբ»: Բայց դրա­նով «ուն­քը շի­նե­լու փո­խա­րեն` աչ­քը հա­նեց»: Ե­թե «չի ըն­կալ­վում», ա­պա դա խոս­տո­վա­նումն է նրա, որ Ա­լիե­ւը կոպ­տո­րեն խախ­տում է վա­շինգ­տոն­յան այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, այ­սինքն` դրանք քոռ կո­պե­կի ար­ժեք էլ չու­նեն: Ու երբ փոր­ձում է վկա­յա­կո­չել Թ­րամ­փին, ա­պա հի­մա տես­նենք, թե այդ նույն Թ­րամ­փը բառ ան­գամ կա­սի՞  ի ա­ջակ­ցութ­յուն Նի­կո­լի եւ ի փնո­վում Ա­լիե­ւի. չի լի­նե­լու նման բան: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ ե­թե նոր են հաս­կա­նում, որ Ա­լիե­ւը թքած ու­նի ա­մեն մի փաս­տաթղ­թի վրա, իսկ վա­շինգ­տոն­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ աս­վա­ծը սո­վո­րա­կան ձա­խո­ղում է, ա­պա հա­նուն ին­չի՞ մտան այդ խա­ղե­րի մեջ՝ էա­պես վատ­թա­րաց­նե­լով հա­րա­բե­րութ­յու­ննե­րը Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ եւ չստա­նա­լով ոչ մի բան: Կամ ին­չո՞ւ են Պա­կիս­տա­նի հետ ինչ-որ բան ստո­րագ­րում, երբ նա մեկ օր էլ չան­ցած, Հա­յաս­տա­նին թի­կուն­քից հար­վա­ծե­լու է: Ու ա­սել, թե սա դիվա­նա­գի­տա­կան ձա­խո­ղում է, ի­հար­կե, չի կա­րե­լի. ի սկզբա­նե դժվար չէր են­թադ­րել, որ Ա­լիե­ւը ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն էլ չի կա­տա­րե­լու, քա­նի որ այդ ողջ գոր­ծըն­թա­ցը Թ­րամ­փի հա­մար ըն­դա­մե­նը ան­հե­ռան­կար նա­խա­գիծ է եւ պետք էր միայն հեր­թա­կան շոո­ւի հա­մար: Ու երբ այդ ի­րա­վի­ճա­կում նման բա­ցահա­յտ ձա­խող­ված ուղ­ղութ­յուն ես մտնում, դա նման է սո­վո­րա­կան դի­տա­վո­րութ­յան:

ՊԱԿԻՍՏԱՆԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՇՀԿ

Ի­հար­կե, այս­տեղ կա նաեւ այն հար­ցը, թե Պա­կիս­տա­նի ին­չի՞ն էր պետք ար­գե­լա­փա­կել Հա­յաս­տա­նի մուտ­քը ՇՀԿ:

Այն, որ իր խոս­քում Ա­լիե­ւը, բա­ցի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», խո­սեց նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի մա­սին, դա հե­տաքր­քիր է: Դ­րա տակ կա­րե­լի է տես­նել ակ­նարկ, որ Հեյ­դա­րո­վի­չը դեռ շա­րու­նա­կում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով տա­տա­նո­ղա­կան դիր­քո­րո­շում պա­հել: Չ­մո­ռա­նանք. ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ Ի­րա­նի հա­մար Մեղ­րիի գծի գոր­ծար­կու­մը խնդիր է այն դեպ­քում, ե­թե այն աշ­խա­տի միայն ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յամբ: Երբ գոր­ծում է նաեւ «Հ­յու­սիս-­Հա­րա­վը», եւ այդ ողջ հա­մա­կար­գը չի գտնվում թուրք-ա­զե­րիա­կան կամ ա­րեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ, ա­պա դա մերժ­վա­ծից դառ­նում է ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հա­մար ոչ միայն ըն­դու­նե­լի, այլ չա­փա­զանց ցան­կա­լի նա­խա­գիծ: Ընդ ո­րում, ե­թե խոսք է գնում «Հ­յու­սիս-­Հա­րավ» նա­խագ­ծի մա­սին, ա­պա դա նաեւ Հնդ­կաս­տա­նի հա­մար է մե­գա­նա­խա­գիծ, ո­րը, ի­հար­կե, առն­վազն ցան­կա­լի չէ Պա­կիս­տա­նի հա­մար:

­Սա ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յունն է: Գործ­նա­կա­նում պատ­կե­րը սա է: Ինչ­պես չհա­պա­ղեց հայ­տա­րա­րել ՀՀ ԱԳՆ-ն, չնա­յած Պա­կիս­տա­նի բլո­կա­վոր­մա­նը, Հա­յաս­տա­նը կշա­րու­նա­կի աշ­խա­տանք­նե­րը ՇՀԿ շա­հագր­գիռ ան­դամ երկր­նե­րի հետ՝ «Կա­ռույ­ցի հետ փոխ­շա­հա­վետ գոր­ծըն­կե­րութ­յան հե­տա­գա զար­գաց­ման ուղ­ղութ­յամբ: Այս պա­հին գոր­ծըն­թա­ցի ման­րա­մաս­նե­րին չենք անդ­րա­դառ­նա, բայց կա­րող եմ ա­սել, որ Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան հար­ցում տես­նում ենք բա­վա­րար կա­ռու­ցո­ղա­կան մո­տե­ցում, փո­խըմբռ­նում»: Ու չմո­ռա­նանք, որ Ռու­սաս­տանն է այդ հար­ցի գե­նե­րաց­նո­ղը, թեեւ Չի­նաս­տա­նի եւ Հնդ­կաս­տա­նի՝ ՇՀԿ-ի ա­ռանց­քա­յին երկր­նե­րի հա­մար Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յունն այս հա­մա­կար­գին առն­վազն ցան­կա­լի կլի­ներ:

Ընդ ո­րում, մո­տա­վո­րա­պես նույն բա­նը կա­րե­լի է ա­սել նաեւ Ադր­բե­ջա­նի հետ կապ­ված, թեեւ այս դեպ­քում բլո­կա­վո­րո­ղը ՇՀԿ-ում ա­վե­լի ծան­րակ­շիռ դեր ու­նե­ցող Հնդ­կաս­տանն է: Բանն այն է, որ Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հա­մար ՇՀԿ-ն, ա­մեն դեպ­քում, մնում է այ­լընտ­րան­քա­յին ուղ­ղութ­յուն: Այ­սինքն, կախ­ված հար­ցից, թե մոտ ա­պա­գա­յում ո՞ր գլո­բալ բե­ւեռն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գե­րա­կա­յութ­յուն կու­նե­նա, նաեւ Նի­կոլն ուԱ­լիե­ւը կա­րող են կողմ­նո­րոշ­վել, թե դե­պի ուր են գնում:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, ե­թե Հա­յաս­տա­նը հա­ջող շարժ ու­նե­նա դե­պի ՇՀԿ, դա կնշա­նա­կի, որ պետք է ամ­րապն­դի նաեւ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Իսկ դա Հա­յաս­տա­նի հա­մար կնշա­նա­կի վե­րա­դարձ անվ­տան­գութ­յան այն մա­կար­դա­կին, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս մեր երկ­րին ներ­քա­շել այն­պի­սի բա­ցա­հայտ ա­վանտ­յու­րա­նե­րի մեջ, ինչ­պի­սին էր վա­շինգ­տոն­յան այդ գոր­ծըն­թա­ցը:

Ադր­բե­ջա­նի պա­րա­գա­յում ի­րա­վի­ճա­կը մի փոքր այլ է: Փաս­տը, որ Չի­նաս­տա­նում Պու­տինն այդ­պես էլ լուրջ շփման մեջ չմտավ Հեյ­դա­րո­վի­չի հետ, ա­վե­լին, այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ռու­սաս­տա­նում շա­րու­նա­կե­ցին Բաք­վի գոր­ծա­կալ­նե­րին կա­լա­նա­վո­րել, մեկ բան է նշա­նա­կում՝ Մոսկ­վան սրում է Ադր­բե­ջա­նի ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րը: Սա, ի­հար­կե, Ա­լիե­ւին սկսել է լրջո­րեն մտա­հո­գել. ՇՀԿ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վը եւս լուրջ ազ­դակ էր գլո­բալ բազ­մա­բե­ւե­ռութ­յան օգ­տին, ո­րը շա­րու­նա­կում է թու­լաց­նել գլո­բա­լիստ­նե­րի եւ, մաս­նա­վո­րա­պես, Բ­րի­տա­նիա­յի դիր­քե­րը: Այս դեպ­քում մնալ բրի­տա­նա­կան խա­ղի մեջ՝ թշնա­մութ­յան գնա­լով Մոսկ­վա­յի հետ, շատ հնա­րա­վոր է նաեւ` Չի­նաս­տա­նի եւ Հնդ­կաս­տա­նի հետ, էլ չա­սած Ի­րա­նի մա­սին, լուրջ վտանգ է: Եվ այն, որ Ա­լիե­ւը սկսեց նո­րից ա­ռաջ տա­նել «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» գա­ղա­փա­րը, նրա կող­մից կա­րե­ւոր մե­սիջ էր, թեեւ հնա­րա­վոր է, ոչ բա­վա­րար: Բայց ա­հա այն, որ այդ սառ­նութ­յան ֆո­նին Պու­տի­նը հա­մա­ձայն­ում է խո­սել Նի­կո­լի հետ, ո­րի հա­մար Ռու­սաս­տա­նը նո­րից դառ­նում է «եղ­բայ­րա­կան եր­կիր», թյուր­քա­կան բլո­կի հա­մար, ի­հար­կե, մտա­հոգ­վե­լու ա­ռիթ է: Այ­սինքն, ե­թե Հա­յաս­տանն ի­րոք գնա դե­պի ՇՀԿ, ըստ այդմ՝ փո­խի Ռու­սաս­տա­նի հան­դեպ իր «ա­րեւմ­տա­բա­րո» կուր­սը, դա կա­րող է նշա­նա­կել վե­րա­դարձ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յա­նը: Իսկ այդ դեպ­քում շա­հա­ռու­նե­րից է Հնդ­կաս­տա­նը՝ ի հա­շիվ շատ ի­րա­տե­սա­կան դար­ձող «Հ­յու­սիս-­Հա­րա­վի»: Հենց դա է, որ Պա­կիս­տա­նի հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի տար­բե­րակ­նե­րից է:

­Թեեւ մյուս կող­մից, երբ Հնդ­կաս­տա­նը կա­րո­ղա­ցավ լե­զու գտնել Չի­նաս­տա­նի հետ, ռեալ է դառ­նում նաեւ Պա­կիս­տա­նի հետ լե­զու գտնե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Այն­պես որ, դեռ շատ բան այս հար­ցում կա­րող է փոխ­վել:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված