⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Արցախահարերից շատերը կանխազգում էին, որ հանրահավաքի էությունը ի թիվս սեպտեմբերի  2-ի նշանակության՝ կարող է վերածվել կուսակցական միջոցառման

Թեմա

Որն՞ էր ի վերջո սեպտեմբերի 2-ի հանրավաքի ասելիքը, եւ որքանո՞վ այն ծառայեց նպատակին հաշվի առնելով, որ բավական սակավաթիվ էր։ Արդյո՞ք սա խոսում է այն մասին , որ արցախահայերը չեն կիսում, ըստ էության կազմակերպիչների՝ ՀՅԴ-ի քաղաքականությունը: Այս եւ այլ օրակարգային հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ արցախցի հայտնի իրավապապաշտպան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով նկատեց․
-Շատ կարևոր ու նուրբ հարց եք բարձրացնում։ Պատասխանելը պահանջում է խորքային , բայց նաև չեզոք և արդար դիտարկում՝ առանց պաթոսի ու քաղաքական կողմնակալության։Անկախ կազմակերպչից  կամ նրա կուսակցական պատկանելիությունից , նման հանրահավաքն առնվազն երեք նպատակ կարող էր ունենալ,   հիշողության պահպանություն՝ հռչակման ակտի և դրա իրավական ու բարոյական հիմքերի վերստին շեշտադրում։ Քաղաքական ուղերձ  ՝թե Հայաստանի , թե՜ միջազգային հանրության ուղղությամբ ՝, որ Արցախի հարցը փակված չէ և համախմբման փորձ ՝մերժվածության և տրոհվածության մթնոլորտում հավաքական գիտակցության վերակենդանացման մղումներ։ Այս տեսլականի ֆոնին, հանրահավաքը իր թվաքանակով սիմվոլիկ ուժի  զգացողություն հաղորդեց։ Սակայն մյուս կողմից տեղաշրժեց լռության վակումը։ Հանրահավաքի փաստը հիշեցրեց , որ լռությունն ու հնազանդությունը համընկնող չեն։ Ակնհայտ համախմբման պակաս կար։ Արցախահայերի զգալի մասը հանրահավաքին չմիացավ , ինչը ցույց է տալիս, որ այն չկարողացավ ձևավորել ընդհանուր  կամք։ Քաղաքական դիմանկարի պատճառով շատերը կանխազգում էին, որ հանրահավաքի էությունը ի թիվս սեպտեմբերի  2-ի նշանակության , կարող է նմանվել կուսակցական միջոցառման։ Կարծում եմ  դա էր պատճառը , որ  քիչ  մասնակցություն է  ունեցել։ Մյուս  կողմից բացառված  չէ, որ  մարզերից  քիչ  արցախցիններ  են  այցելել  հանրահավաքին։ Սակայն հանրահավաքն անկասկած խորհրդանշական առումով օգտակար էր, բայց քաղաքական և հարային արդյունավետության տեսանկյունից, դժվար թե գնահատվի օգտակար։


-Պարոն Մարտիրոսյան, արցախահայերը նշում են, որ ցանկանում են վերադարձ, իշխանություններն էլ հակադարձում են «կռվեիք, մնայիք»։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Արցախահայության վերադարձի ցանկությունը՝ իրավունքի, այլ ոչ թե  սոսկ  ցանկության հարց է։ Վերադառնալու ցանկությունը մարդու հիմնարար իրավունք է՝տարածքապես կապված լինելու,բնակության վայրի ընտրության,և ինքնության պահպանման իմաստով։վերադառնալու ցանկությունը շատ ավելի մեծ հարց է, քան քաղաքական շահարկումը. այն  գոյության և արժանապատվության պահանջ է, ոչ քաղաքական լոզունգ։ Սա իրավունքի պահանջ է՝ այլ ոչ թե բարեհաճության խնդրանք։  Իշխանության կողմից՝ բացահայտ կամ թաքուն նման դիրքորոշումը ("կռվեիք, մնայիք") հետևյալ բաներն է ենթադրում՝ Պետությունը հրաժարվում է իրեն վերապահված պաշտպանական ու քաղաքական պատասխանատվությունից։  Խեղաթյուրվում է 2020-ից հետո տիրող ոչ համաչափ ուժային իրավիճակը, որը գրեթե անհնար էր դարձրել դիմադրությունն առանց ՀՀ  օժանդակության։ Բեռը գցվում է Աարցախահայության  վրա, ինչը բարոյապես անընդունելի է։Այստեղ հարց է առաջանում է, իսկ որտեղ էր ՀՀ , որ արցախահայությանը թողեց միայնակ կռվել։Այս արտահայտությունը նաև սանձազերծում է բաժանարար գծեր՝ արցախցի-հայաստանցի, դիմադրող-հանձնվող, մի բան, ինչից հետո հասարակության միասնության ու վերակառուցման հնարավորությունը վտանգվում է։Գուցե դա  կառավարման լավագույն հնարքն է։Մենք իրավունք ունենք չէ վերջին հաշվով այդպես մտածել։ Ով է կրում պատասխանատվությունը իրականում։ Պատասխանատու են Հայաստանի կառավարությունը, որպես երաշխավոր ուժ և անվտանգության ապահովող։ Սխալ գնահատականները ու դիվանագիտական ձախողումները բերում են քաղաքական պատասխանատվություն։Ռուսաստանը, որպես խաղաղապահ գործոն,  չապահովեց 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը։Ադրբեջանը, որը գործեց ագրեսիվ, ու միջազգային իրավունքով չարդարացված մեթոդներով։ Իսկ Արցախի բնակչությա՞նն… Նրանց մեղադրելը՝ հռետորաբանորեն, շահարկումով, այլ ոչ իրավական գնահատմամբ, պարզապես ցինիկ ու անպատասխանատու մոտեցում է։


- Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանը նշում է, որ Արցախը թոկ է կախված Հայաստանի վզին։ Բայց չէ՞ որ նա առաջինը կապ չունի ինչ հանգամանքներով պայմանավորված ստորագրեց Արցախի լուծարումը, որը թշնամին մինչ օրս ընդունում է ի գիտություն որպես օրինական փաստաթուղթ։ Հիմա ումի՞ց են նեղանում մեր հայրենակիցները։

-Շահրամանյանը շատ լավ գիտակցում էր, որ Արցախի լուծարման մասին հրամանագիրը ինքնին իրավական ուժ չուներ։ Բայց նրանք, ովքեր այս հարցում հակադրվում են Շահրամանյանի հետ, թող իրենց մտապատկերում այն իրավիճակն ունենան՝ ընտրության հարցում,  կնախընտրեին արդյոք, օրենքի ուժով ոչ իրավական ակտի ընդունումը, թե տասնյակ հազարավոր զոհերը։ Իսկ ինչ վերաբերում է Շահրամանյանի մյուս հայտարարությանը՝ ,, թոկ,, ձևակերպմանը, ապա դա խիստ կոշտ գնահատականում եմ տեղավորում և ոչ համախմբման անհրաժեշտության տրամաբանությունում։ Հավանաբար Շահրամանյանը նշվածով նկատի էր առնում, որ Արցախը դարձել է մի խնդիր, որի լուծումը կամ չլուծումը միշտ վնասում է Երևանին։  Իսկ ումից են նեղացած արցախցիները
Սա իսկապես խորը, հոգեբանական և քաղաքական հարց է։ Արցախցիները, ցավոք, այսօր նեղացած են՝ Հայաստանի իշխանություններից՝ որովհետև զգացին, որ իրենց լքեցին, զիջեցին, և կորուստը արդարացրին խաղաղությամբ։ Արցախի նախկին իշխանություններից՝ որովհետև շատերը հարստացան, ստեղծեցին կոռումպացված համակարգ, և վերջում հանձնեցին առանց դիմադրության։ Միջազգային համայնքից՝ որովհետև ոչ մի կոնկրետ քայլ չարվեց նրանց ինքնորոշման պաշտպանման համար։Բայց միաժամանակ շատերը իրենցից էլ նեղացած են՝ ինչո՞ւ չդիմացան, ինչո՞ւ հավատացին, ինչո՞ւ չկար միություն։Այսօր ձևավորվում է այդ «հարցի բութ եռանկյունին»՝
Երևան – «Դուք հանձնվեցիք», Ստեփանակերտ – «Դուք լքեցիք», Միջազգային միություններ – «Սա ձեր ներքին գործն է»։

Այս խորը բարոյական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ թե մեղադրանքների հերթափոխ, այլ ազնիվ ընդունում։
Արցախի նախկին ղեկավարները (ներառյալ Շահրամանյանը) պետք է բաց և հանրային գնահատականի արժանանան՝ իրենց գործողությունների համար։
Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն, որ մենակ թողեցին Արցախին առանց ոչ մի արդյունավետ միջազգային գործընթացի։ Արցախահայության քաղաքական ձայնը՝ անկախ կուսակցություններից, պետք է նորից բարձրացվի՝ իրավական, միջազգային մակարդակով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված