Որքան կնվազի օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ը
ԵղանակՀանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի և 6-ի կեսօրից հետո, 4-5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.2°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.9°C
