Պուտինը, Սին, ընկեր Կիմը, հա, մեկ էլ Լուկաշենկոն...
ՄիջազգայինԻհարկե, ցուցադրական մեսիջ էր, որ Պուտինը Պոկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի շքերթից առաջ ամբիոն բարձրացավ նախագահ Սիի կողքին՝ աջ կողմում, որն ամենապատվավոր և հարգված հյուրի տեղն է: Իսկ ձախ կողմում` երկրորդ ամենապատվավոր տեղը քայլում էր ընկեր Կիմը:
Հա, մեկ էլ Լուկաշենկոն` Կիմ Չեն Ինից կես քայլ հետ, համարյա հավասար: Տոկաեւն էլ է առաջնարում, բայց նկատելի դիստանցիայով:
Առաջին եռյակում տեղ գտած լիդերները, ինչպես այս պատկերը գնահատել է արեւմտյան փորձագետներից մեկը, տիրապետում է ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ռազմական պոտենցյալի, քան ողջ ՆԱՏՕ-ն: Ընդ որում, բառացիորեն բոլոր ռազմական ուղղություններով` «Ստրատեգիական, տեխնոլոգիական զինատեսակներից, նավատորմից եւ ավիացիայից սկսած, մինչեւ զորքի թվակազմ, պատրաստվածության մակարդակ, մարտական փորձառութնուն, մոտիվացիա, մոբիլիզացիոն պոտենցյալ եւ այդպես շարունակ: Ամենակարեւորը. ի տարբերություն NԱՏՕ-ի, որտեղ ամեն մի հարց կարող է քննարկվել ամիսներով` բազմաթիվ «հավասար» անդամ-պետությունենրի պատճառով, որոնց շահերը հաճախ ուղղակիորեն իրար հակասում են, այս եռյակի դեպքում որոշումների ընդունումը բազմապատիկ անգամ ավելի արագ, մոբիլ ձեւով է կատարվում` երեք լիդերների որոշումով: Ու ստանում ենք արեւմտյան «հոգոմոն» աշխարհի համար չափազանց տխուր պատկեր»,- գրում է փորձագետը:
