Նիկոլը որոշել է ՔՊ-ի լոգոն փոխի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
БРАТ 2
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՌՈՒՍՆԵՐԻՆ «БРАТСКИЙ НАРОД» ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ոչինչ էլ զարմանալի չէ, ուղղակի տեղի է ունեցել անառակ « брат»- ի հերթական վերադաձը։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՀԵՑ-Ը ՊԵՏԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՔՊ- ԱԿԱՆՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանից հայտնում են, որ Նիկոլը իրենց որոշումը խոստացել է կատարել ուղղակի առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո։
**
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՐԳԸ
(ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պակիստան բաղ եմ արել, ջիգյարս դաղ եմ արել։
**
ՀՈՂ ԿԵՐԵՔ, ՄԵՌԵՔ
(ՊԱԿԻՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգային դիվանագիտական կազմակերպության` հետեւելով Պակիստանի կողմից Հայաստանի հանդեպ վերոնշյալ գործողությունից, կարելի է հետեւություն անել, որ հավանաբար Արարատ Միրզոյանը Պակիստանի բոմժերի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
**
ՏԵՍԱԿԵՏ
Ըստ տնտեսագետների` Ռուսաստանի կողմից «Սպայկա» ընկերության` գյուղմթերքներով բեռնված բեռնատարների մուտքը իրենց երկիր արգելելու ֆոնին Չինաստանում Նիկոլի եւ Պուտինի ցուցադրած спайкан ֆեյք է թվում։
**
ՌԵԲՐԵՆԴԻՆԳ
Բրիտանիայի կողմից «Վիվարոյի» միջոցով ՔՊ-ին ֆինանսավորելու բացահայտումից հետո` Նիկոլը որոշել է ՔՊ-ի լոգոն փոխի:
