Գրոսմայստեր Տիգրան Պերտոսյանը՝ ԱՄՆ-ում միանձնյա հաղթող
ՍպորտԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ավարտված կայծակնային շախմատի մրցաշարում գերազանց խաղ է ցուցադրել շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Պերտոսյանը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Պերտոսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝