Փաշինյանին մնում է ապավինել բացառապես անեկդոտային ժանրին՝ սեփական քաղաքականության «իրավացիությունն» ապացուցելու համար.Սուրենյանց
Հասարակություն«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը.
Այդ փաստաթղթերը այլևս չեն ենթարկվում խորհրդապահության․
Դրանք կորցրել են գործառնական նշանակությունը,
Մնում են որպես պատմական փաստաթղթեր,
Կարող են դառնալ հանրային հաշվետվության և նաև մասնագիտական վերլուծության նյութ։
Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում։
Սա թափանցիկության, պատմական արդարության և ազգային անվտանգության հարց է․ միայն ճշմարտությունը կարող է կանխել ապատեղեկատվությունն ու դավադրության տեսությունները։
Եվ վերջապես, այդ հրապարակումից հետո մենք բոլորս կիմանանք, թե ով իրականում հանձնեց Արցախը»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
