Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին

ԻՆՉ ԷԻՆ ԿՈՐՑՐԵԼ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Միջազգային

­Վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րի ստո­րագ­րու­մից ի վեր Փա­շին­յանն ու Ա­լիե­ւը փոր­ձում են ա­մեն կերպ հա­մո­զել Թեհ­րա­նին, թե այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ինչ­պես նաեւ «Թ­րամ­փի մի­ջանց­քը» ոչ մի կերպ Ի­րա­նի շա­հե­րին դեմ չեն: Ու թեեւ ան­գամ նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նը միա­ցավ այդ քա­րո­զին, թե, ինչ կա որ, մար­դիկ ի­րենց հա­մար ճա­նա­պարհ են բա­ցում, դրա­նում ինչ վատ բան կա, սա­կայն Ի­րա­նի ռեալ ղե­կա­վա­րութ­յու­նը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն դեմ գնալ այդ գոր­ծըն­թա­ցին:

ԻՐԱՆԻ ՈՒԶԱԾԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը կար­ծում են, որ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում ըն­դուն­ված ան­ձի հա­մա­րում ու­նե­ցող ՀՀ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի այս վեր­ջին ի­րա­նա­կան այ­ցը եւս ուղղ­ված էր նրան, որ Թեհ­րա­նին շա­րու­նա­կեն հա­մո­զել, թե «Թ­րամ­փի մի­ջանց­քը» ո­րե­ւէ խնդիր չի հա­րու­ցում Ի­րա­նի հա­մար, այն ըն­դա­մե­նը լո­գիս­տիկ ու­ղի է, ո­րը նաեւ Հա­յաս­տան-Ի­րան, ա­վե­լին՝ Ռու­սաս­տան-Ի­րան կա­պի հա­մար է օգ­տա­գործ­վե­լու: Սա­կայն ի­րան­ցի շատ փոր­ձա­գետ­ներ առն­վազն ան­լուրջ են հա­մա­րում այդ թե­զը` նկա­տե­լով, որ վա­շինգ­տոն­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րում չկա ո­րե­ւէ դրույթ, ո­րը նա­խա­տե­սում է Հա­յաս­տա­նից Նա­խի­ջե­ւա­նով դե­պի Ի­րան եր­կա­թու­ղու գոր­ծար­կում, ա­վե­լին, որ Հա­յաս­տա­նը կա­րող է եր­կա­թու­ղա­յին կապ ստա­նալ Ռու­սաս­տա­նի հետ, ին­չը նաեւ Ի­րա­նի հա­մար ՌԴ-ի հետ լո­գիս­տի­կա կհան­դի­սա­նա: Ի տար­բե­րութ­յուն 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի, որ­տեղ խոս­վում էր ոչ թե միայն Մեղ­րիի եր­կա­թու­ղու, այլ, առ­հա­սա­րակ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման մա­սին:

Ըստ այդմ էլ, ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը պնդում են, որ ի­րան­ցի տար­բեր պաշ­տոն­յա­ներ, ո­րոնց հետ Գ­րի­գոր­յա­նը հան­դի­պեց, ներ­կա­յաց­րել են նույն մո­տե­ցու­մը: Մաս­նա­վո­րա­պես Ա­լի Լա­րի­ջա­նին հայտ­նել է, որ` «Ի­րա­նը շատ հստակ ազ­դան­շան է տվել. տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քար­տե­զը փո­խե­լու ցան­կա­ցած փորձ ա­նըն­դու­նե­լի է»։ Նաեւ, որ. «Թեհ­րա­նը հար­եւան պե­տութ­յուն­նե­րի ան­կա­խութ­յունն ու ու­ժը դի­տար­կում է որ­պես կա­յու­նութ­յան հիմք եւ ռազ­մա­վա­րա­կան նա­խագ­ծե­րը կա­պում է Հա­յաս­տա­նի հետ՝ որ­պես Հ­յու­սիս-­Հա­րավ մի­ջանց­քից մինչեւ Սեւ ծով ելք»: Իսկ դա ակ­նարկ է, որ Ի­րա­նը կա­րող է Նա­խի­ջե­ւա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով դե­պի Սեւ ծով եր­կա­թու­ղա­յին շատ ա­վե­լի հար­մար ելք ու­նե­նալ, Թեհ­րա­նում գո­նե ներ­կա ի­րա­վի­ճա­կում ի­րա­տե­սա­կան չեն հա­մա­րում:

Ըստ աղբ­յու­րի, Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը փոր­ձել է ի­րա­նա­կան կող­մին հա­մո­զել, թե. «Հա­յաս­տա­նը պատ­րաստ է ստո­րագ­րել ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան վե­րա­բեր­յալ հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նա­գիր՝ Ի­րա­նին տա­լով ինք­նիշ­խա­նութ­յան պահ­պան­ման եւ սահ­ման­նե­րի ան­փո­փո­խութ­յան բո­լոր ե­րաշ­խիք­նե­րը»։ Սա­կայն ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը նման ձե­ւա­կեր­պու­մը ծի­ծա­ղե­լի են հա­մա­րում: Այն նկա­տա­ռու­մով, որ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յունն ար­դեն իսկ հա­յաս­տան­յան պաշ­տոն­յա­նե­րի վրա դնում է երկ­րի ինք­նիշ­խա­նութ­յան եւ սահ­ման­նե­րի ան­փո­փո­խութ­յան պահ­պան­ման պար­տա­վո­րութ­յուն, եւ ա­մե­նե­ւին բան չի փոխ­վի, ե­թե նաեւ այլ փաս­տաթղ­թե­րում այդ մա­սին գրվի: Բայց քա­նի որ այս խո­սակ­ցութ­յուն­նե­րը կան, ա­պա դա նշա­նա­կում է, որ Ի­րա­նում կաս­կած­ներ ու­նեն, որ հա­յաս­տան­յան պաշ­տոն­յա­նե­րը չեն պահ­պա­նում ի­րենց իսկ Սահ­մա­նադ­րութ­յամբ սահ­ման­ված պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, եւ քիչ ի­րա­տե­սա­կան է, որ դրա փո­խա­րեն կպահ­պա­նեն դրանք, ե­թե այս պար­տա­վո­րութ­յուն­նե­րը նաեւ Իա­նի հետ ինչ-որ հա­մա­ձայ­նագ­րում կրկնվեն:

Որ­պես ե­րաշ­խիք, ըստ ի­րա­նա­կան ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի, Թեհ­րանն ա­վե­լի լավ ա­ռա­ջարկ ու­նի` ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան վե­րա­բեր­յալ հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նա­գիր, որ­տեղ կնե­րառ­վեն նաեւ ռազ­մա­կան գոր­ծակ­ցութ­յան մա­սին թե­զեր: Կամ, որ դա ար­վի ա­ռան­ձին փաս­տաթղ­թով` հայ-ի­րա­նա­կան ռազ­մա­կան գոր­ծակ­ցութ­յան մա­սին: Ըստ այդմ, որ կող­մե­րը պար­տա­վոր­վեն ռազ­մա­կան էքս­պան­սիա­յի դեպ­քում փո­խա­դարձ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րեն, եւ դա Ի­րա­նի հա­մար կդառ­նա ե­րաշ­խիք, որ Ս­յու­նիք ցան­կա­ցած ներ­խուժ­ման դեպ­քում ին­քը կկա­րո­ղա­նա այդ հիմ­քով մի­ջամ­տել, ու նաեւ նման վտան­գի դեպք­ում կան­խող մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կել: Աղբ­յու­րը նաեւ հայտ­նում է, որ հայ­կա­կան կող­մը փոր­ձում է դրան դեմ գնալ, թե Ի­րա­նը եւս կա­րող է պա­տե­րազ­մի մեջ հայտն­վել, ո­րի ժամանակ Հա­յաս­տա­նը մի­ջամ­տե­լու դեպ­քում միան­գա­մայն բարդ վի­ճա­կում կհայտն­վի: Տ­րա­մա­բա­նութ­յուն կա, սա­կայն ի­րա­նա­կան կող­մը հարցն այլ կերպ է տես­նում. կա­րող են սահ­մա­նել ոչ թե ռազ­մա­կան օգ­նութ­յան պար­տա­դիր նորմ, այլ որ կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րը, մյուս կող­մի դեմ ագ­րե­սիա­յի դեպ­քում ինք­նու­րույն ո­րո­շի` մի­ջամ­տում է, թե` ոչ: Այ­սինքն, ե­թե Ս­յու­նիքն ագ­րե­սիա­յի են­թարկ­վի, Ի­րա­նը հնարա­վո­րութ­յուն ու­նե­նա ա­ռանց ան­գամ Հա­յաս­տա­նին հարց­նե­լու` մի­ջամ­տել, ի­հար­կե, իր կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կոոր­դի­նաց­նե­լով Հա­յաս­տա­նի հետ: Եվ հա­կա­ռա­կը: Այ­սինքն, այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը ո­րե­ւէ խնդիր չի ու­նե­նա, որ Ի­րա­նի` մեծ պա­տե­րազ­մի մեջ հայտն­վե­լու դեպ­քում ստիպ­ված կլի­նի խառն­վել:

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ

Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը նաեւ հայտ­նում են, որ հստակ պա­տաս­խան Ե­րե­ւա­նը դեռ չու­նի: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, սպա­սում են Փա­շին­յա­նի` Չի­նաս­տան կատարած այ­ցի արդ­յունք­նե­րին: Այն է, դրա շրջա­նակ­նե­րում նա եւ Ա­լիե­ւը կփոր­ձեն Պե­կի­նին տրա­մադ­րել «Թ­րամ­փի մի­ջան­ցքի» օգ­տին, որ­պես չի­նա­կան «Մեկ գո­տու» հա­վել­ված: Եվ ե­թե հա­ջող­վի Պե­կի­նին ներ­քա­շել այդ խա­ղի մեջ, ա­պա Ի­րա­նի հա­կազ­դե­ցութ­յու­նը դա նկա­տե­լիո­րեն կթու­լաց­նի: 

­Բայց մյուս կող­մից, ի­հար­կե, չպետք է մո­ռա­նալ նաեւ ռու­սա­կան գոր­ծո­նի մա­սին: Այն, որ Նի­կո­լը Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նո­րից հի­շեց «դա­րա­վոր բա­րե­կա­մութ­յան» մա­սին, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չէր: Պա­տա­հա­կան չէր նաեւ, որ Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն փոր­ձում էր հան­դի­պում «սար­քել» ՌԴ նա­խա­գա­հի հետ, ու շատ նման է, որ ան­գամ Լու­կա­շեն­կո­յի օգ­նութ­յա­նը դի­մեց: Թե ին­չու, դժվար չէ տես­նել:

­Նախ, կա Կաս­պից ծո­վի գերխն­դի­րը: Ինչ­պես  Ա­լիե­ւի օգ­նա­կան Հա­ջի­եւը Չի­նաս­տա­նում հայ­տա­րա­րել է` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բա­ցու­մը կա­պա­հո­վի «Մի­ջին մի­ջանց­քի» հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­վե­լի լայն օգ­տա­գոր­ծու­մը»: Իսկ այդ «մի­ջին մի­ջանց­քը» կամ այլ ան­վա­մբ՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը» պետք է կա­րո­ղա­նա Կաս­պից ծո­վը հա­տել, ան­կախ այն բա­նից, թե այդ նա­խագ­ծին Թուր­քիա՞ն է ա­ջակ­ցում, նաեւ Թ­րա՞մփը, կամ մի­գու­ցե նա­եւ Պե­կի՞­նը: Կաս­պից ծո­վը հա­տե­լու հա­մար էլ պետք է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մա­ձայ­նութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան, ինչ­պես Ա­լիե­ւը սե­փա­կան փոր­ձով հա­մոզ­վեց, կապ­ված Ուկ­րաի­նա­յում ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զայ­ին ակ­տիվ­նե­րի հետ, պատ­րաստ է սե­փա­կան շա­հե­րը պաշտ­պա­նել բո­լոր մի­ջոց­նե­րով: Ա­ռա­վել եւս՝ Կաս­պից ծո­վում, ո­րի հետ կապ­ված դեռ հնուց Ի­րա­նի հետ ու­նի շատ կոնկ­րետ պայ­մա­նագ­րեր:

­Գու­մա­րած սրան, կաս­կա­ծե­լի է, որ նա­խա­գահ Սիին կկա­րո­ղա­նան գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րով ինչ-որ բան հա­մո­զել: Չի­նաս­տա­նում, ան­շուշտ, լավ հաս­կա­նում են, թե ինչ ա­սել է «Թ­յուր­քա­կան մի­ջանցք», եւ ինչ շա­հեր ու­նի Մոսկ­վան կով­կաս­յան եւ կասպ­յան գո­տի­նե­րում: Ու քիչ ի­րա­տե­սա­կան է, որ այդ գոր­ծոն­նե­րը Սին մի կողմ կշպրտի:

­Վեր­ջա­պես, դեռ մեծ հար­ցա­կան է, թե Թ­րամփն ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է մտել այդ նա­խագ­ծի մեջ: Այն, որ ներ­կա պա­հին միան­գա­մայն «տա­րօ­րի­նակ» զար­գա­ցում­ներ են ԱՄՆ-ում, փաստ է: Թ­րամ­փի մահ­վան մա­սին լու­րե­րը, ո­րոնք հի­մա էլ դար­ձան, թե՝ նա­խա­գա­հը ծանր հի­վան­դութ­յուն է տա­նում եւ ան­գամ կորց­րել է խո­սե­լու ըն­դու­նա­կութ­յու­նը, ԱՄՆ ազ­գա­յին գվար­դիան լուրջ պաշտ­պա­նութ­յան տակ է վերց­րել Ս­պի­տակ տու­նը եւ այս­պես շա­րու­նակ: Ինչ-որ բան ակն­հայ­տո­րեն ե­ռում է, եւ դա ար­դեն իսկ «Թ­րամ­փի մի­ջան­ցքում» Վա­շինգ­տո­նի ներգ­րավ­վա­ծութ­յան մա­կար­դա­կի մա­սին հար­ցեր է բարձ­րաց­նում: Ա­վե­լին, դա ան­գամ Միր­զո­յան Ա­րա­րա­տը խոս­տո­վա­նեց, թե՝ «Թ­րամ­փի մի­ջան­ցքի» մա­սին վերջ­նա­կան պայ­մա­նա­գիր չկա: Կ­լի­նի՞, ով ի­մա­նա: Վեր­ջին հաշ­վով ԱՄՆ-ի հետ նույն Ա­րոն նաեւ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին պայ­մա­նա­գիր կնքեց, ու ի՞նչ տվեց դա:

Ա­մեն դեպ­քում, միայն այն, որ Փա­շին­յանն ու Ա­լիե­ւը, որ այդ­քան ո­գե­ւոր­վել էին Վա­շինգ­տո­նում, հասց­րին Թ­րամ­փին Նո­բել­յան մրցա­նա­կի ա­ռա­ջադ­րել, ու հի­մա մեկ­նել են աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան հա­կա­դիր թեւ՝ Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան՝ ՇՀԿ-ի գա­գա­թաժո­ղո­վին, ար­դեն իսկ ա­ռաջ է քա­շոմ այն միտ­քը, որ եր­կուսն էլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան ներ­կա տուր­բու­լենտ ի­րա­վի­ճա­կում դեռ կողմ­նո­րոշ­վե­լու լուրջ խնդիր ու­նեն: Այ­սինքն, ե­թե հի­մա ճա­նա­պար­հին տա­լիս են «Թ­րամ­փի մի­ջանցք» ան­վա­նու­մը, ա­պա վա­ղը կա­րող են սար­քել «Սիի մի­ջանցք», մեկ օր անց էլ վե­րա­դառ­նալ «Պու­տի­նի մի­ջանցք» տար­բե­րա­կին:

Այս­պի­սով, շատ բան մնում է կախ­ված հար­ցից, թե ՇՀԿ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վում եւ դրա շուրջ ըն­թա­ցող տա­րաբ­նույթ երկ­կողմ քննար­կում­նե­րում ինչ լու­ծում­ներ կլի­նեն, եւ դրանք որ­քա­նով կդառ­նան հա­մա­հունչ Թ­րամ­փի հետ Պու­տի­նի ու­նե­ցած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հետ:

Tes naeu https://t.me/iravunk/57159 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված