Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

«Երևանի գիշերները». համերգաշար՝ Երևանի այգիներում

Մշակութային

«Երևանի գիշերները» – դասական երաժշտական համերգաշար Երևանի այգիներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։

Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի մեծ կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես նուրբ ոկալիզներ՝ ներշնչված Լուսինե Զաքարյանի արվեստով, դարձնելով այն հասանելի լայն լսարանի համար, այնպես էլ Սատիայի նրբաճաշակ ֆրանսիական մեղեդիներ՝ հանդիսատեսի մոտ ձևավորելով սեր և հետաքրքրություն դասական երաժշտության հանդեպ։ Համերգների ժամանակացույց Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00 – Սիրահարների այգի, աջակից «Պողոսյանների պարտեզներ» Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00 -Մերգելյան այգի Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 - Սիզնս այգի Հանդիսատեսը կվայելի հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները։ Լուսինե Զաքարյանի ոգեշնչմամբ ստեղծված նուրբ ոկալիզից մինչև Սատիայի մեղեդիները՝ ծրագիրը նպատակ ունի ձևավորել հետաքրքրություն ու սեր դասական բարձր արվեստի նկատմամբ՝ հասանելի դարձնելով այն առավել լայն լսարանի համար։

Համերգաշարին հանդես կգան՝

«Կանտատա» անսամբլը

Վարսենիկ Ավանյան - մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի

Ելենա Վարդազարյան - դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր

Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ

Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր

Մուտքն ազատ է։

Համերգաշարը հրավիրում է բոլորին բաց երկնքի տակ վայելելու դասական բարձրարվեստ երաժշտության հմայքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված