Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Եթե «Զանգեզուրի միջանցքը» ինքնիշխան տարածք է, ինչո՞ւ պետք է այն տրամադրել ԱՄՆ-ին. Չաքրյան

Ներքաղաքական

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ի վիճակի են համատեղ կերպով ապահովել տարածաշրջանի կայունությունն ու ամբողջականությունը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

— Խոսքն իհարկե վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին»՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Դոնալդ Թրամփի օրոք, կարծես թե, «կենացները քաղցրանում են» եւ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նոր զարգացումներ են մատնանշում։ Այնպես որ, այդ ծրագիրն ինքնին տապալված է։ Միացյալ Նահանգները դեռեւս որոշ հնարավորություններ ունի՝ որպես գերտերություն։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան եւ Իրանը մրցակցում են, որպես երկու հզոր քաղաքական ուժեր, բայցեւ այս դեպքում պետք է նշել, որ նրանց միավորում է ընդհանուր թշնամին։ Այսինքն՝ որոշակի միջոցներ են ձեռնարկվում։ Իհարկե, համատեղ ջանքերով դա ավելի հեշտ կլինի։

«Զանգեզուրի միջանցքը» սովորական միջանցք չէ, այլ տարածաշրջանային վերաձեւման խաչմերուկ է, որի վերահսկողությունը ստանձնելն ունի գլոբալ նշանակություն։ Չինաստանը, ԱՄՆ-ը՝ բոլորն էլ հետաքրքրված են։ Ամերիկացիների համար այն չափազանց կարեւոր է։ Բայց հարցն այստեղ այն է, որ սա ինքնիշխան տարածք է, հետեւապես՝ ինչո՞ւ պետք է այն տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա փոխարեն ի՞նչ են ստանալու։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ