⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

«Հրապարակ». Արդարադատության նախկին նախարարի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, եւ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։ Թերեւս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ