⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

«Ժողովուրդ». Իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են մի քանի դատավորներ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են Վարչական դատարանի մի քանի դատավորներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ, անգամ՝ ձերբակալություններ լինեն։

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կան արդեն կալանավորվածներ։ Մասնավորապես կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։

Ըստ մեր աղբյուրների՝ նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին եւ կաշառք ստացողի օժանդակողին։ Դատավորների վերաբերյալ քննչական գործողությունները դեռ շարունակվում են, իսկ գործը, մեր տեղեկություններով, հետաքրքիր զարգացումներ կունենա։

Մեր ունեցած տվյալներով՝ երբ Արգիշտի Ղազարյանը զբաղեցրել է Վարչական դատարանի նախագահի պաշտոնը, իր մոտ է կանչել նշված դատավորներին եւ հանձնարարել որոշ գործերով քայլեր իրականացնել։ Սակայն դատավորները չեն էլ կասկածել, որ այդ պահին Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը ձայնագրվում է իրավապահների կողմից։

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ դատավորները թաթախվել են հողերի սեփականության իրավունքի գրանցման կամ չեղարկման գործերում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ