Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Ազատվելով այս թրքամետ կլանից՝ մենք Ռոբի 76-ամյակը կնշենք այնպես, ինչպես նա արժանի է. Դավիթ Սահակյանց

Մշակութային

Օգոստոսի 30-ին ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ կդառնար 75 տարեկան։

Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը նկարիչ էր, ով ստեղծել էր իր հերոսներին՝ իրենց օրենքներով ու պատմությամբ։ Նրա յուրաքանչյուր ֆիլմը, (իսկ դրանք ավելի քան 100-ն են) մի յուրատեսակ բացահայտում է՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար, որտեղ վերակերտված է շրջապատող աշխարհը՝ նրան միայն հատուկ մուլտիպլիկացիոն լեզվով։

Սյուրռեալիստական կերպարներ, տեսողական ձեւափոխություններ, գույների հիասքանչ հրավառություն. այսպես էր տեսնում եւ մատուցում Սահակյանցն իր ստեղծագործությունները, որոնք համադրված էին ավանդական հայկական առակներով ու հեքիաթներով: Եվ, իհարկե, այս ամենը համեմում էր անսպառ հումորով։

Նա միայն մուլտֆիլմեր չէր նկարում, այլ նաեւ սցենարներ էր գրում ու երաժշտական տեսահոլովակներ ստեղծում։ Սահակյանցի ֆիլմերի վրա է մեծացել մի ամբողջ Խորհրդային Միության սերունդ։

Ցավոք, վերջին շրջանում ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց՝ 2014 թ․-ին կնքված պայմանագրով եւ դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին եւ ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաներին հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու եւ նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակին։

Անդրադառնալով լուսահոգի անվանի մուլտիպլիկատորի հոբելյանին՝ որդին՝ ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ ասում է, որ իրենց ընտանիքը հրաժարվել է որեւէ համագործակցությունից պետական կառույցների հետ՝ այս առիթով միջոցառումներ կազմակերպելու հարցում։

«Հատկապես ցինիկ էր այն, որ տարվա սկզբին նույն իշխանությունն արդեն իսկ «նշել» էր հոբելյանը՝ խլելով «Սահակյանց ստուդիա»-յի տարածքը, որն իր վրա էր կրում այն մարդու անունը, ում հոբելյանը պատրաստվում էին նշել։ Հուսով եմ, որ ազատվելով այս թրքամետ, դավաճանական կլանից՝ մենք Ռոբի 76-ամյակը կնշենք այնպես, ինչպես նա արժանի է»,- ընդգծել է Դավիթ Սահակյանցը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ