Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակներում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում Էդուարդ Սպերցյանը 8-րդ գոլային փոխանցումն է կատարել ընթացիկ առաջնությունում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կրասնոդարի» ավագն այս ցուցանիշով առաջատար է Ռուսաստանի առաջնությունում: 25-ամյա ֆուտբոլիստը «գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով ևս առաջատար է (12; 4+8):
Ընդհանուր առմամբ` Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոնի կազմում պաշտոնական խաղերում ունի 84 միավոր (49գոլ+35ասիստ):