Ամենալավ հիշողությունը սեպտեմբերի 1-ի Իջեւանի 3-րդ դպրոցում էր. Վերապրելով սեպտեմբերի 1-ը
ԱռողջապահականԳիտելիքի օրը «Բժշկի մոտ» հաղորդաշարը որոշել է հայտնի բժիշկների, բժշկական կենտրոնների ղեկավարների հետ միասին անդրադառնալ օրվա խորհրդին` սեպտեմբերի 1-ի, առանձնացնելով նրանց մանկության հուշերը եւ վերապրած պահերը:
Ինչպիսի՞ հուշեր է արթնացնում Գիտելիքի օրը «Նորք Մարաշ» բկ-ի տնօրեն Միքայել Ադամյանի մոտ, ինչ երազանք է թողել դպրոցական նստարանին, անկեղծանում է հայտնի սրտաբանը.
-Ամենալավ հիշողությունը սեպտեմբերի 1-ի Իջեւանի 3-րդ դպրոցում էր, որտեղ ինձ էր վստահված ազդարարել առաջին զանգը։ Եղել եմ շատ աշխույժ, ժիր, միեւնույն ժսմանակ լավ սովորող աշակերտ։
Երազանքս է, որ թոռնիկիս ձեռքը բռնած ուղեկցեմ սռաջին դասարան։

