Առանձնահատուկ պատասխանատվությամբ էի դպրոց գնում. «Երեւան» բկ-ի համահիմնադիր
ԱռողջապահականԳիտելիքի օրը «Բժշկի մոտ» հաղորդաշարը որոշել է հայտնի բժիշկների, բժշկական կենտրոնների ղեկավարների հետ միասին անդրադառնալ օրվա խորհրդին` սեպտեմբերի 1-ի, առանձնացնելով նրանց մանկության հուշերը եւ վերապրած պահերը:
Ինչպիսի՞ հուշեր է արթնացնում Գիտելիքի օրը «Երեւան» բկ-ի համահիմնադիր, հայտնի վիրաբույժ Հայկ Բալայանի մոտ տարիների խորքից հետադարձ հայացք նետելիս բժիշկը այսպես է պատասխանում.
-Դպրոցական տարիները իմ կյանքի ամենավառ տարիներն էին, առանձնահատուկ պատասխանատվությամբ էի դպրոց գնում, որովհետեւ բացի գիտելիքի շտեմարան լինելուց, այնտեղ էին իմ ընկերները, որոնց հետ մինչ օրս ընկերներ ենք:
Շատ չարաճճի, բայց ուսումը միշտ առաջին հորիզոնականում պահող աշակերտ էի։

