Ոչ ոք չունի ձեր ուղին, ոչ ոք չի կրկնի ձեր գույնը. «Ամանտիս» բժշկության կենտրոնի ղեկավարի ուղերձը նվիրված Գիտելիքի օրվան
«Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի ղեկավար Մելանյա Հովհաննիսյանի չկրկնվող, բազում խորհուրդներով լեցուն շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվան նվիրված.
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, սովորողներ։
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ ուսման, գիտելիքի, որոնման ու ինքնաճանաչման ճանապարհի սկիզբը։
Սա միայն օրացույցի հերթական օր չէ, այլ նոր սկիզբ։ Նոր էջ՝ ձեր անձնական պատմության մեջ։
Սովորելը միայն գրքեր կարդալը չէ։ Դա աշխարհը հասկանալու, ինքներդ ձեզ գտնելու ու ձևավորելու ամենագեղեցիկ ընթացքն է։
Ես մաղթում եմ ձեզ ուսման մեջ չհանձնվել,չվախենալ սխալվելուց, սիրել գիտելիքը՝ ոչ գնահատականի, այլ ձեզ ձևավորելու համար ու միշտ հիշել՝ ամենամեծ հաղթանակը ինքներդ ձեզ հաղթելն է։
Թող այս ուսումնական տարին լինի ուժեղ քայլ՝ դեպի ձեր երազանքները։ Ոչ ոք չունի ձեր ուղին։ Ոչ ոք չի կրկնի ձեր գույնը։
Դուք յուրահատուկ եք։ Եվ հենց այդպես էլ պիտի սովորեք՝ հավատալով ձեզ, սիրելով ուղին, փայփայելով դեպի նպատակ տանող ընթացքը։
Շնորհավոր սեպտեմբերի մեկ, մեր վաղվա մեծ մարդիկ։

