Եղել եմ դասարանի ամենաչարաճճի աշակերտը, բայց եւ ամենապարտաճանաչը. Պրոֆեսորը սեպտեմբերի 1-ը վերապրելիս
ԱռողջապահականԳիտելիքի օրը «Բժշկի մոտ» հաղորդաշարը որոշել է հայտնի բժիշկների, բժշկական կենտրոնների ղեկավարների հետ միասին անդրադառնալ օրվա խորհրդին` սեպտեմբերի 1-ի, առանձնացնելով նրանց մանկության հուշերը եւ վերապրած պահերը:
Ինչպիսի՞ հուշեր է արթնացնում Գիտելիքի օրը «Իզմիրլյան» բկ-ի տնօրեն, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՅԱՆԻ մոտ, ինչպիսի աշակերտ էր այսօր այլեւս հայտնի Հիպոկրատի նվիրյալը, պրոֆեսորը ջերմությամբ է հիշում.
-Շատ լավ էի սովորում, դպրոց գնալը ինձ համար միշտ տոն էր, հատկապես տարական դասարաններում: Եթե հարցնեք, ինչն եմ ամենաշատը սիրել ու այսօր կարտում դպրոցից` կասեմ մանկությունս ու այնտեղ մնացած ընկերներիս, նրանց հետ անցկացրած անհոգ տարիները, երբ միասին կիսում էինք մեր երազանքները: Ինքս եղել եմ դասարանի ամենաչարաճճի աշակերտը, բայց եւ ամենապարտաճանաչը:
Դպրոցական նստարանին պրոֆեսորը թողել է դպրոցական երազանքը.
-Երազում էի դառնալ մաթեմատիկոս, թեեւ ընտրածս մասնագիտությունս շատ հեռու չէ, երկուսն էլ չափազանց պատասխանատու աշխատանք են:

