Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Մուրճով մի քանի անգամ հարվածել է գլխին․ Կապանում պարտքուպահանջի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ

Քրեական

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Այս մասին հայտնում եէ ՆԳՆ-ն։

Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, պարտքուպահանջի շուրջ վիճաբանություն է եղել 49-ամյա տղամարդու և 42-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ պատճառելով մահ, ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության կեղծակերպում։

Կապան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը օգոստոսի 29-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ